f

Անկախ

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի 2022թ. գործունեության ամփափումը


«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, ի մի բերելով իր 2022 թվականի գործունեության արդյունքները, առաջ է շարժվում, հավատարիմ մնալով իր առաքելությանը, եւ շարունակում տարիներով ձեւավորված մարդասիրական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացման քաղաքականությունը։ Բացառություն չէր նաեւ 2022 թվականը, որի ընթացքում եւս իրականացվեցին բազմաթիվ բարեգործական ծրագրեր։

Անցյալ տարվա մշակութային կարեւոր ձեռքբերումների շարքին է դասվում Վարդուհի Դավթյանի կողմից հավաքագրված «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատարակության առաջին գրքի տպագրությունը, ճանաչված երգահան Պերճ Թյուրաբյանի եւ երգչուհի Նաիրի Գասպարյանի «Հայու հոգին. արեւմտահայ բանաստեղծները երգերում» խորագրով երաժշտական երեկոն, Հ.Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Զոհրաբ Ըռքոյանի հեղինակած «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսը, «ԱԲԳ-ն եւ ընկերները» ցուցահանդեսը՝ Հայաստանի երգիծանկարիչների միության հետ համատեղ եւ մի շարք այլ միջոցառումներ: Հիմնադրամը հովանավորել է նաեւ ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգը:

 

Հիմնադրամը հյուրընկալել եւ օժանդակել է տարբեր կազմակերպությունների ՝ իրականացնելու գրքի շնորհանդեսներ /«Մաղավուզ», հեղինակ՝ Լեյնադ Դանիելյան, «Ազգային ինքնության ակունքները», հեղինակ՝ Համլետ Մարտիրոսյան, «Офицеры-армяне Первой мировой войны», հեղինակներ՝ Ամատունի Վիրաբյան, Սոնյա Միրզոյան/, ցուցահանդեսներ /Վիկտոր Դանիլովի անհատական ցուցահանդեսը, «Իմ ժամանակի մեծերը», հեղինակ Անատոլի Ավետյան/, կինոդիտում /«Երկընտրանք», ռեժիսոր՝ Կարեն Գեւորգյան/:

 

Կրթության ոլորտի հանդեպ հիմնադրամի ընդգծված ուշադրությունը ավանդական է դարձրել սկսած 2010թ-ից: 2022-ին եւս իրականացվել է «Անվճար դասագրքեր 2022/2023» ծրագիրը, որի շրջանակում Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբի գյուղի` Վ.Թեքեյանի անվան դպրոցների 150 անապահով աշակերտներին դասագրքեր են անվճար տրամադրվել: ԹԿՀ աջակցել է նաեւ «Հակոբ Պողոսյան կրթաթոշակ - 2022» շարադրությունների մրցույթի կազմակերպմանը, ինչպես նաեւ տեխնիկական օժանդանդակություն է տրամադրել Պարույր Սեւակ գյուղի դպրոցին:

 

44-օրյա պատերազմից ի վեր իրականացվող «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագրի շրջանակում ողջ տարվա ընթացքում շարունակվել է հումանիտար աջակցությունը Արցախից տեղահանված եւ Չարենցավան,  Հրազդան համայնքներում բնակություն հաստատած 338 ընտանիքի. տրամադրվել է շուրջ 14,5 տոննա ընդանուր ծավալով սննդամթերք եւ տնտեսական պարագաներ:

 

Ամփոփելով՝ նշենք, որ սրանք իրականացված ծրագրերի միայն որոշ մասն են, 2023 թվականին նույնպես շարունակվելու են գործունեության թիրախում մնալ հիմնադրամի գաղափարների ու մոտեցումների իրականացման ուղղությունները։

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ աշխատանքների ամփոփում Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին