f

Անկախ

«Սուրմալուի» տնօրենը մեղադրանքը չի ընդունում. նրա կալանավորման որոշման դեմ Վերաքննիչ դատարան բողոք կներկայացվի


«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովայի կալանավորման որոշման դեմ փաստաբան Կարեն Բատիկյանը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացնելու։

«Իրինա Մադաթովայի կալանավորման որոշումն ապօրինի ու անհիմն է։ Հասկանալի է, որ անձին ազատությունից զրկելը նախաքննության սկզբում արդարացված է, որ չխանգարի քննությանը, բայց հրդեհից երկու տարի անց Իրինա Մադաթովային կալանավորելու իմաստ չկար։ Իրավական բովանդակություն չուներ կալանավորման միջնորդությունը»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Բատիկյանը։ 

Փետրվարի 23–ից կալանավորված Իրինա Մադաթովան մեղադրվում է փաստաթուղթ կեղծելու եւ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Սուրմալուի» տնօրենը մեղադրվում է ոչ թե նախորդ տարի օգոստոսի 14–ին հրդեհի հետեւանքով տեղի ունեցած պայթյունի գործի շրջանակում, այլեւ երկու տարի առաջ առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած մեկ այլ հրդեհի գործով։

2021 թվականի ապրիլի 6–ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքով խաղալիքների եւ տնտեսական ապրանքների տաղավարները գույքի հետ միասին այրվել էին։

Դատախազության հաղորդմամբ՝  2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Իրինա Մադաթովան կեղծ հրաման է կազմել, որով իր պարտականությունները  2019 թվականի փետրվարի 1-ից փոխանցել է ընկերության առեւտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վարդան Մանուկյանին։ 

Փաստաբան Կարեն Բատիկյանն ընդգծում է՝ Իրինա Մադաթովան կատարել է աշխատանքի բաշխում։

«Դատախազի վարկածը, թե Իրինա Մադաթովան խուսափել է պատասխանատվությունից, ինձ համար ֆանտաստիկ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ տնօրենը քրեական պատասխանատվությունը դնում է Վարդան Մանուկյանի վրա, ինքն էլ ասում է՝ խնդիր չկա, կգնամ, կնստեմ, պատասխանատվության կենթարկվեմ, միայն, թե դու չդատվես։ Ես չեմ պատկերացնում այդ հանգամանքը»,– ասաց փաստաբանը։

Իրինա Մադաթովան մեղադրվում է նաեւ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, ըստ դատախազության, նա չի ապահովել հրդեհային անվտանգության պահանջներն ու օբյեկտի հրդեհային պահպանությունը, ինչպես նաեւ հակահրդեհային ջրամատակարարումը, շենքերին եւ շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով, չի իրականացրել պահեստների եւ շինությունների տեղաբաշխումը, չի մշակել եւ իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ, սարքին վիճակում չի պահել հակահրդեհային համակարգերը եւ միջոցները, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցները, որոնց հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք՝ պատճառելով 566 մլն 329 հազար 823.5 դրամ գույքային վնաս:

Փաստաբանի խոսքով՝ տեսչական մարմինը 2021 թվականի մարտին է ստուգումներ անցկացրել առեւտրի կենտրոնում եւ հայտնաբերել 16 խախտում, որից 13–ը վերացվել է։

«Խնդիրն այն է, որ տեսչական մարմնի ստուգման վերաբերյալ ակտը տրվել է հենց հրդեհի օրը՝ ապրիլի 6–ին։  Եթե հրդեհն այդ օրը չլիներ, ակտը կարող է տրվեր օրինակ՝ մայիսին։ Տվել են ու ասել, որ 16 խախտում ունեք, բայց նշված խախտումներից որեւէ մեկը չի առնչվում հրդեհի առաջացման պատճառներին։ Մեկ այլ կարեւոր հանգամանք. հրդեհն առաջացել է ոչ թե «Սուրմալուի» պատասխանատվության գոտում, ինչպես նշվում է, թե էլեկտրական վահանակից է այն առաջել, այլ քրեական գործում  իրական տեղեկություններ կան, որ հրդեհն առաջացել է վարձակալներից մեկի տաղավարից։ Այսինքն՝ հրդեհի առաջացման պատճառները բացարձակապես այլ են»,– նշեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ սահմանափակվել է Իրինա Մադաթովայի՝ մոր ու դստեր հետ հաղորդակցվելու  իրավունքը։

Հիշեցնենք նաեւ, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 16 մարդ է զոհվել, մեկ քաղաքացի էլ անհետ կորած է։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը՝ Վարդան Մանուկյանը, որն ազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առեւտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պահեստը շահագործող երեք անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու մեջ։

Սուրմալու քրեական գործեր Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին