f

Անկախ

Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում


Էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի հստակեցնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակով եռակողմ հուշագրով նախատեսված 250 մլն դոլարի ստացման աղբյուրները։

Հայտնի է միայն, որ 100 միլիոնը ներդնելու է Եվրասիական զարգացման բանկը։

 

 

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, թե տեղական ո՞ր բանկն է 50 մլն դոլար ներդնելու, եւ մնացած 100 միլիոն դոլարը որտեղից է գոյանալու, Էկոնոմիկայի նախարարությունից նշել են.

«Տեղական բանկը, որի կողմից կիրականացվի  50 միլիոն ներդրումը որոշվելու է հետագա փուլերում։ Մոտ 100 մլն դոլարի աղբյուրները եւ  կհստակեցվեն հետագա փուլում»։

Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը մասնակցելու է բնապահպանական մշտադիտարկման ծրագրին, որը նախատեսվում է մեկնարկել  2023 թվականին ակնկալվող ծրագրի շինարարական փուլը վերսկսելուց/շարունակելուց անմիջապես հետո, իսկ հանքի շահագործման աշխատանքները սկսելու ժամանակահատվածը դեռեւս պազ չէ»,– ասվում է Էկոնոմիկայի նախարարության պատասխանի մեջ։

«Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի ղեկավար Մարգարիտա Ափրոյանը NEWS.am-ին հայտնեց, որ հանքի տարածքում շինաշխատանքները կսկսվեն ֆինանսավորման գործընթացն ավարտելուց հետո։ Հանքի շահագործումն ըստ նրա՝ նախատեսված է 2024 թվականի ընթացքում։

Հիշեցնենք՝ փետրվարի 22–ին, Կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքը վերագործարկելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին, որով պարտավորվում էին  250 միլիոն դոլար ներդնել, որից 100–ը ներդնելու է Եվրասիական զարգացման բանկը, 50–ը՝ տեղական բանկերից մեկը, մնացած 100 միլիոն դոլարի վերաբերյալ, սակայն, տեղեկություն չհաղորդվեց։

Հուշագրի համաձայն՝ Հայաստանի Կառավարությունը ստանալու  է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ բաժնեմասերի դիմաց Կառավարությունը ոչինչ չի վճարելու, բայց դրա փոխարեն ստանձնելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը։

Ամուլսար Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին