f

Անկախ

՛՛Հրապարակ"․Պատրոն Դավիթը, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում


Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի վարույթում քննվող քրեական գործով Դավիթ Գալստյանը հունվարի 31-ին ձերբակալվել էր, դատարանը փետրվարի 1-ին երկու ամսով կալանավորել էր Գալստյանին։

Անդրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կալանքի որոշումը բողոքարկել են, վաղը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա վերաքննիչ բողոքի քննությունը, որը մակագրվել է դատավոր Մարդանյանին։ Անդրիկյանը հրաժարվեց Գալստյանին առաջադրված մեղադրանքը մեկնաբանել։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ««Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել է 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ»։


Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է մեկ միլիոն դոլարից ավելի գումար։ Անդրիկյանն ասաց, որ ԱԱԾ հաղորդագրությանը ծանոթ չէ, քանի որ երկրում չի եղել՝ ևս մեկ անգամ նշելով, որ այս փուլում քրեական գործի մասին որևէ տեղեկություն չի կարող հաղորդել։

Պաշտպանին հարցրինք՝ Գալստյանին առաջադրված մեղադրանքը որևէ կապ ունի՞ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքների հետ, սակայն Անդրիկյանը այս հարցը ևս անպատասխան թողեց՝ ասելով, որ չի մեկնաբանում։ Նշենք, որ մեր տեղեկություններով, Դավիթ Գալստյանը նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով է որպես մեղադրյալ անցնում` «անպիտան հրթիռների» գործով, որի քննությունն արդեն մոտ մեկ տարի է գնում է, բայց մեղադրանքը, ըստ էության, փլվել է դատարանում, ուղղակի վերեւից հրահանգ կա Տոնոյանին պահել բանտում եւ դատարանը չգիտի իր անելիըք։ Դավիթ Գալստյանին եւս այդ գործով կալանավորել էին, մի քանի ամիս կալանավայրում անցկացնելուց հետո նրան 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին, որ դուրս գա եւ զբաղվի զենքի ներկրմամբ։ Սակայն քանի որ գործող իշխանությունը որոշեց այլեւս զենք չներկրել, բանակը լուծարել եւ սահմանները պաշտպանելու փոխարեն, դրանք բացել թշնամու առաջ, այլեւս անիմաստ դարձավ Պատրոն Դավիթի` ազատության մեջ գտնվելը, ուստի նրան նորից կալանավորեցին: Սա, ըստ էության, փիառ քայլ է` պատիժ ու դատաստան պահանջող էլեկտորատին սիրաշահելու համար:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի ժամկետանց մեղադրանքին, ապա աբսուրդ կլիներ մեղադրանք առաջադրել նախարարին` առանց այլ անձանց եւս մեղադրելու: Բնական հարց կծագեր, թե նախարարն ինչպես է մենակ գործել այդ «հանցանքը», ուստի պետք էր հանցավոր խմբավորում «ձեւավորել» եւ Պատրոն Դավիթը լավագույն շրջապատն է, որի հետ կարող էր պաշտպանության նախարարը «հանցանք» կատարել:

 

Պատրոն Դավո մեղադրանք Հայաստան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին