Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում երկրաշարժից հետո ավերված գործարանում փլուզում է տեղի ունեցել, կան մեկ զոհ եւ վիրավորներ, հայտնում է CNN Türk-ը։
«Քահրամանմարաշում գտնվող մետաղական գործարանում, երբ բանվորները փորձել են դուրս հանել մի շարք իրեր, փլուզում է տեղի ունեցել։ Գործարանը վնասվել էր երկրաշարժից»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ, ըստ նախնական տվյալների, զոհվել է մեկ բանվոր, չորսը՝ վիրավորվել։