f

Անկախ

«Նոր զովք»-ում խուզարկություններից առաջ պահանջել են անջատել տարածքը տեսանկարահանող սարքերը. հայտարարություն


«Նոր Զովք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ կատարված խուզարկությունների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «2018 թվականի հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը հայտարարեց, որ վերացվելու են տնտեսական դաշտում առկա մրցակցային չարաշահումները, որ բոլորը ձեռք են բերելու հավասար պայմաններում բիզնես իրականացնելու իրական հնարավորություն, որի դրական արդյունքները «Նոր Զովք» ընկերությունն իրոք զգացել է իր գործունեության ընթացքում։

Դրա արդյունքում շահել են ոչ միայն տնտեսվարողները, այլ նաև՝ սպառողները, քանզի այդ նոր քաղաքականության ընթացքում մեր ընկերությունը հնարավորություն էր ստացել առավել նվազեցնել վաճառվող ապրանքների գները, ինչը սակայն լուրջ անհանգստություն էր պատճառում այլ շահագրգիռ մասնավոր սուբյեկտների։

Նրանց անհանգստությունն առավել բացահայտ դարձավ այն բանից հետո, երբ «Նոր Զովք» ընկերությունը Նոր Նորքի տարածքում նոր սուպերմարկետ հիմնեց, որից անմիջապես հետո բազմաթիվ տարօրինակ իրադարձություններ սկսեցին, որոնք ուղղված էին այդ սուպերմարկետի գործունեության խոչընդոտմանը՝ ընդհուպ դիմակավորված անձինք գիշերով կտրեցին սուպերմարկետի չիլերի խողովակը, որպեսզի դադարեցվի աշխատանքը։

Իհարկե, մենք հաջողությամբ վերացնում էինք այդ խոչընդոտները և վերականգնում ընկերության բնականոն գործունեությունը։

Սակայն, դրանից հետո, զարմանալի զուգադիպությամբ, 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն օպերատիվ աշխատակիցների հետ միասին միաժամանակ խուզարկություններ սկսեցին «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող թվով 29 սուպերմարկետներում, ինչպես նաև գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում։

Այդ փաստը որքան էլ անակնկալ էր և ոչ ցանկալի, սակայն մենք գիտակցում ենք, որ իրավապահ մարմինները կարող են տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ մեր ընկերության սուպերմարկետների հաջող գործունեությունից անհանգստացած, ինչ-որ շահագրգիռ անձանցից հատուկ ուղղորդված՝ սխալ, կեղծ և ոչ հավաստի տեղեկություններ ստանալ, որոնք ստուգելու կարիք լինի։

Հասկանում ենք նաև, որ ստուգման միջոց կարող են հանդիսանալ նաև խուզարկությունները, այդ թվում՝ ինչ-որ իրերի առգրավումները։

Նշված փաստը «Նոր Զովք» ընկերությանը չի անհանգստացնում, քանի որ իրավական պետությունում ոչ ոք, այդ թվում՝ մեր ընկերությունը չի կարող և չպետք է որևէ նման ստուգումներից անձեռնմխելիություն ունենալ։

Սակայն պետք է հատուկ արձանագրենք, որ մեր ընկերությանը և ընկերության ղեկավարությանը խիստ մտահոգում է այդ խուզարկությունների կատարման ձևը, որոնք դուրս են օրենքի շրջանակներից և այդ պարզ անօրինականությունները բազմաթիվ կասկածներ և չպարզաբանված հարցեր են առաջացնում։

Մասնավորապես,

1․ Խուզարկությունները կատարելուց առաջ իրավապահ մարմինները պահանջել են, որպեսզի անջատվեն սուպերմարկետների տարածքը տեսանկարահանող սարքերը։

Հարց- եթե իրավապահ մարմինները վստահ են, որ օրինական խուզարկություն են կատարելու, որ օրենքի խախտումներ թույլ չեն տալու, ապա ինչու՞ են նախապես անջատել տալիս տեսանկարահանող սարքերը, առավել ևս, եթե վերջում առգրավելու են նաև այդ տեսագրող սարքերի կրիչները։

2․ Խուզարկությունների արդյունքում ոչ միայն առգրավվել են ընկերության հաշվապահական փաստաթղթերը, համակարգիչները, այլև՝ ապրանքների վաճառքի համար պարտադիր դրամարկղային որոշ մեքենաներ ու ընկերության հաշվապահական հաշվառման վարումն ապահովող ծրագիրը (ՀԾ) պարունակող սերվերը, որի արդյունքում խաթարվել է Ընկերության բնականոն գործունեությունը։

Սերվերի առգրավման արդյունքում ընկերությունը զրկվել է՝

  1. հաշվապահական հաշվառման վարելու,
  2. մատակարարների հանդեպ պարտավորությունները մարելու,
  3. ակտիվները հաշվառելու,
  4. վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու,
  5. հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկ-հաշվետվությունները հարկային մարմնին ներկայացնելու,
  6. ընկերության 29 խանութներում և պահեստներում ապրանքներ ստանալու,
  7. շուրջ 1600 աշխատակիցների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու,
  8. այլ կենսականորեն կարևոր գործառույթներ իրականացնելու հնարավորությունից:

Հարց- եթե խուզարկության նպատակը բացառապես համապատասխան տվյալների ստուգումն ու հավաքագրումն է, ապա ինչու՞ են իրավապահ մարմինները առգրավել այդ ծրագիրը պարունակող սերվերը, այլ ոչ թե դրանում առկա տեղեկատվությունը, որի լիարժեք հնարավորությունն ունեցել են և որի արդյունքում Ընկերությանը չէր զրկվի իր ամենօրյա գործունեության պարտադիր մասը կազմող ծրագրին հասանելիությունից։

Ավելին, արդեն մի քանի օր է իրավապահ մարմիններին հասեցագրվող միջնորդություններով խնդրում ենք վերադարձնել այդ սերվերը կամ գոնե սերվերից պատճենահանված ծրագիրը, ինչը ևս մինչ օրս չի կատարվել։

Իհարկե, անհնար է պատկերացնել, որ իրավապահ մարմինները չեն գիտակցում, թե ինչ լուրջ խոչընդոտներ են ստեղծել մեր ընկերության համար և ինչ հսկայական նյութական վնասներ են պատճառում, որից ելնելով էլ կրկին անհասկանալի հարցեր են ծագում, թե ինչու՞ մեր ընկերության այդ հասարակ իրավունքները չեն պահպանվում և ի՞նչ իրական նպատակ է հետապնդում այդ ամենը։

Ակնկալում ենք, որ «Նոր Զովք» ընկերության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը դուրս չի գա օրինականության շրջանակներից և այդ ընթացքում խստորեն կպահպանվեն շուրջ 1600 աշխատակից ունեցող տնտեսվարողի՝ օրենքով երաշխավորված իրավունքները։

Հակառակ իրավիճակը խիստ անբարենպաստ պայմաններ է առաջացնում «Նոր Զովք» ընկերության համար՝ մրցակիցների համեմատ։

«Նոր Զովք» առևտրի կենտրոն խուզարկություն տեսախցիկներ Հայաստան հայտարարություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին