Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարին:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Բուլղարիա կմեկնեն` 55 կգ Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 82 կգ Կարապետ Չալյանը և Սամվել Գևորգյանը, 87 կգ Վիգեն Նազարյանը: Մրցաշարը կկայանա մարտի 2-ից 5-ը: