f

Անկախ

Նախկին ռուսաստանցի միլիարդատեր Վարդանյանը պաշտոնանկ արվեց  Ղարաբաղում. ИА REGNUM


Ռուբեն Վարդանյանբ ազատվել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնից, բայց չի հեռացել հայկական մեծ քաղաքականությունից: Նա կուտակած ղարաբաղյան կառավարման փորձը քաղաքականի փոխարկելու հնարավորություն ունի:

Լեռնային Ղարաբաղի առաջնորդ Արայիկ Հարությունյանը խորհրդարանի նիստում հայտնեց, որ ԼՂՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը լքում է իր աթոռը: Նրա տեղը կզբաղեցնի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Դա հերթական կադրային փոփոխություն չէ, այլ կառավարման վտանգավոր ճգնաժամի վկայություն: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ռուսաստանցի գործարար Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին: Forbes-ին տված  հարցազրույցում նա ասաց, որ չի նախատեսում պետական պաշտոններ զբաղեցնել, սակայն 2022 թ. նոյեմբերի 4-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ղեկավարելու առաջարկը: Այդպիսով Վարդանյանն իր պաշտոնում աշխատեց մոտ 5 ամիս՝ իրադարձություններով լի օրեր, որոնց մասին, ինչպես նկատել է ռուս փորձագետը, գործարարը «կարող է հուշեր գրել»:

Բանն այն է, որ սկզբից ևեթ Վարդանյանի հայտնվելը Լեռնային Ղարաբաղում առեղծվածային էր թվում:

Շատերին թվում էր, թե իրականացվում է տարածաշրջանում «երկրորդ Բիձինա Իվանիշվիլի» հայտնվելու նախագիծ, թե խոսքն Անդրկովկասում հետխորհրդային տարածության խոշոր ձեռնարկատիրության ներկայացուցչի հերթական իշխանության հասնելու արշավի մասին է: Հենց այդ գործոնի հետ էին կապում շատ փորձագետներ դեպքերի հետագա զարգացումները տարածաշրջանում:

Այսպես, The Washington Times պարբերականն արձանագրում էր, որ «Կրեմլը Վարդանյանին պատրաստում է Երևանում Փաշինյանին փոխարինելու համար, որը «վանեց Մոսկվային՝ Երևանի արտաքին քաղաքականությունը թեքելով դեպի Արևմուտք», և «Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են  երևանյան կառավարությանն անողոք ընդդիմախոսող ուժեր»:

Ադրբեջանում Վարդանյանին անմիջապես սկսեցին «մոսկովյան դրածո» անվանել, թեպետ 2022 թ. սեպտեմբերին նա հրաժարվեց ռուսական քաղաքացիությունից, իսկ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը 2022 թ. դեկտեմբերին ասաց, որ գործարարը «Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի, և ռուսական իշխանությունները նրա հետ որևէ առնչություն չունեն»:

Այդուհանդերձ շատերի աչքին էր զարնում այն, որ Հարությունյանը Վարդանյանին տվեց «որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու ամենալայն լիազորություններ»: Եվ որոշակի աշխատանք կատարվեց:

Նա փոխեց գրեթե բոլոր նախարարներին կառավարությունում, հաստատեց դրա անխափան կենսագործունեությունը բարդ իրավիճակներում՝ կանխելով քաոսի ու խուճապի առաջացումը, հայտարարեց բազմաթիվ բարեգործական նախագծեր իրականացնելու հնարավորության մասին, փորձեց ներքին ու արտաքին քաղաքականությանը որոշակի իմաստ ու ռազմավարություն հաղորդել:

Բայց շուտով շատ ռուս և հայ փորձագետներ խոսեցին այն մասին, որ «Վարդանյանը շեշտակի վերելք ապրեց», «հենարան չունենալով երևանյան և ղարաբաղյան քաղաքական ու տնտեսական կլաններում՝ նա նվաճեց հայկական աշխարհի համակրանքը»:

Բացի այդ, նրա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին սկսեցին չհամադրվել Երևանի վարած քաղաքականությանը ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, նա հայտարարեց, որ պաշտպանում է ռուսական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում, առաջարկեց երկարացնել այնտեղ ռուսական խաղաղապահների ներկայությունը:

Հենց այդ ուղղությամբ էլ սկսվեցին Վարդանյանի խնդիրները Փաշինյանի և Հարությունյանի հետ հարաբերություններում: Այն իրավիճակում, երբ Երևանը շարժվում էր Արևմուտքի կողմը, Վարդանյանի օտարումը Լեռնային Ղարաբաղի իշխանության կառույցներից դարձավ ընդամենը ժամանակի հարց: Եվ ի հայտ եկավ համապատասխան խորապատկեր՝ ներքին՝ Լաչինի ճգնաժամ և արտաքին՝ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունները Մյունխենում անվտանգության միջազգային խորհրդաժողովի ձևաչափով և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:

Մասնավորապես՝ Ալիևը Մյունխենում պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի վարչապետները, ասաց, որ Բաքուն պատրաստ է խոսելու «այն մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում», բայց ոչ Վարդանյանի, և մեղադրեց պետնախարարին այն բանի համար, որ «Լեռնային Ղարաբաղ է եկել Մոսկվայի ցուցումով»:

Սակայն ընդհանուր առմամբ դա ընկալվում է որպես  2022 թ. սեպտեմբերի երկրորդ կեսից ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ ակտիվացած հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունք:

Ինչպես կարծում է փորձագետ Հրանտ Միքայելյանը, հատկապես այդ «քաղաքական երկժանիով» էր «որոշվում Վարդանյանի ապագան», երբ Բաքուն և Երևանը շարժվում էին խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ:

Այժմ հստակ է, որ Երևանը և Բաքուն հակված են կարգավորման արևմտյան տարբերակին, և հստակ է, թե ում հովանու ներքո է պատրաստվում խաղաղության պայմանագրի ստորագրումը: Իհարկե, Հարությունյանը, բացատրելով Վարդանյանի հրաժարականի պատճառները, խոստովանում է, որ «մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ  մեր հետագա քայլերի և ճանապարհի իր տարբերակը, այսուհանդերձ Վարդանյանն ըմբռնումով վերաբերվեց իմ դիրքորոշմանը», և «իրավիճակն այն ժամանակ և հիմա խիստ տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումով», թեպետ «երկուսս էլ Արցախի ժողովրդի կենսական շահերի և «կարմիր գծերի» միանման պատկերացում ունենք»:

Բայց և այնպես Երևանում որոշ պարբերականներ պնդում են, որ Վարդանյանի հեռացումը եղել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման պայմաններից մեկը, որը փակ է 2022 թ. դեկտեմբերի 12-ից:

Այսպես թե այնպես, Ստեփանակերտը մտել է կառավարման ճգնաժամի վտանգավոր փուլ: Անցած տարվա վերջին պաշտոնանկ արվեցին տասնյակ նախարարներ, իսկ 2023 թ. հունվարին՝ Անվտանգության խորհրդի փորձառու քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն առկախ է, մեծանում է Արևմուտքի և Ադրբեջանի ճնշումը, փակված է մնում ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը:

Երևանում նեղանում է հնարքների դիվանագիտական տարածությունը: Եվ դա դեռ չի նշանակում, որ Վարդանյանը դուրս է մնացել հայկական մեծ քաղաքականությունից, նա կուտակած ղարաբաղյան փորձը քաղաքականապես փոխակերպելու շանս ունի:  Խաղը շարունակվում է, և խաղադրույքները մեծանում են: Կարող է պատահել նաև, որ հայկական քաղաքական միակ հնարավոր տարբերակը ոչ միայն Վարդանյանի վրա դրված խաղադրույքը լինի:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ռուբեն Վարդանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին