f

Անկախ

Մինչև Արցախը չդառնա ճանաչված, Ադրբեջանից անկախ պետություն, պայքարը չի դադարելու. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին


Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին, որը  թարգմանաբար ներկայացվում է ստորև.

RTVI -Պարոն Վարդանյան, որո՞նք էին Ձեր պաշտոնանկության պատճառները:

- Հարցն ավելի շատ նախագահ Արայիկ Հարությունյանին է հասցեագրված, քան ինձ:

RTVI –Ի՞նչ են իրենցից ներկայացնում այն ընդհանուր կարմիր գծերը, որոնց մասին խոսում էիք նախագահի հետ:

-Նախագահը հայտարարեց, որ Արցախի անկախության ու ինքնուրույնության խաթարմանը վերաբերող ամեն ինչ անընդունելի է իր և ողջ ժողովրդի համար: Այս իմաստով մեզ մոտ կարմիր գծերը համընկնում են: Եվ սա կարևոր է այն առումով, որ  վերջին ամիսներին ավելի հստակ ու պարզ դարձավ, որ կան բաներ, որոնք իսկապես անընդունելի են ողջ արցախահայության, ոչ թե միայն Ռուբեն Վարդանյանի համար:

RTVI -Դուք մնում են պաշտոնանկությունից հետո, ի՞նչ դերում եք Ձեզ հիմա տեսնում:

- Ես Արցախ տեղափոխվելու մասին հայտարարեցի ավելի վաղ, քան պետական պաշտոն ստանձնելը:  Մենք ստեղծել ենք «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալությունը, որն ուղղված է տարբեր ոլորտներում մեծաթիվ ծրագրերի իրականացման շուրջ ջանքերի համախմբմանը:  Մենք ունենք նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» շարժումը, որը համախմբում է բազմահազար մարդկանց՝ երիտասարդներից  մինչև ավագ սերունդ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Այնպես որ, գործունեության դաշտը հսկայական է:

RTVI -Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան առաջիկա տարիներին.

-Այս տարվա փետրվարին լրացավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարի  35 տարին: Այդ 35 տարիների ընթացքը շատ տարբեր ու բարդ է եղել: Բայց ամենակարևոր բանը չի փոխվել: 1988թ. փետրվարի 20-ին արցախահայությունը քվեարկել է Ադրբեջանական ԽՍՀ-ի  կազմից դուրս գալու օգտին, և նրանց այդ դիրքորոշումը չի փոխվել:

Նրանք պայքարում են իրենց անկախության համար, իրենց օրենքներով, իրենց ավանդույթներով իրենց հողի վրա ապրելու իրավունքի համար: Այդ ճանապարհը շատ երկար է, կարող է և տասնյակ տարիներ շարունակվել, բայց գլխավոր նպատակը չի փոխվել ու չի փոխվելու: Մինչև այն պահը, քանի դեռ Արցախը չի դարձել ճանաչված, Ադրբեջանից անկախ պետություն, կարծում եմ, պայքարը չի դադարելու:

RTVI -Հնարավոր համարո՞ւմ եք վերադարձը քաղաքական գործունեության, թե՞ դա արդեն անցած էտապ է:

-Երբ  պետությունը շրջափակման մեջ է, երբ չկա լույս, գազ, տարրական դեղորայք և այլ բաներ, դա արդեն քաղաքականության մասին չէ, դա արդեն հայրենիքը փրկելու մասին է: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն, պարզապես ամեն օր քո գործով փորձում ես օգնել մարդկանց՝ երեխաների, տարեցների: Այդ առումով ես իմ պաշտոնը ոչ մի կերպ որպես քաղաքական չեմ ընկալել:

Ես իմ աշխատանքն ընկալել եմ որպես զինվորի և քաղաքացու պարտք, որն օգնում է իր հայրենիքին: Ուստի ես չունեմ զգացողություն, որ մտել էի քաղաքականություն:

Ես համաձայնեցի գնալ այնտեղ, որտեղ պետք էր, որտեղ ծանր էր, ու փորձեցի օգնել ինչով կարողացա: Ուստի ես մի փոքր այլ ընկալում ունեմ վերջին 112 օրվա իմ փորձառության մասով: Ես այն համարում եմ ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործունեություն, որպես մարդ, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել և որոշումներ է կայացրել չափազանց ծանր իրավիճակում:

Ես մեծ պատասխանատվություն էի վերցրել: Ես դրանից չեմ վախենում և պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել, դա այդպես է: Եվ համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում էլ տեսնում է, թե ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով է պատրաստ դրան ճիշտ մոտենալ, իսկ ով՝ պատրաստ չէ: Կարծում եմ՝ իմ գործունեության լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է իմ նկատմամբ:

 

Ռուբեն Վարդանյան հարցազրույց Արցախ ինքնորոշում Հայաստան Ադրբեջան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին