f

Անկախ

Գործող իշխանության հստակ նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել, իսկ այդ վակուումը լցնելու է Թուրքիան. Շավարշ Քոչարյան


Միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության ժամանակահատվածներում են տեղի ունեցել հայ ժողովրդի ողբերգական կորուստները, ու հիմա մենք կրկին գտնվում ենք միջազգային հարաբերությունների համակարգի  փոփոխության փուլում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության ժամանակ պատերազմները սկսվում են չհայտարարելով եւ ավարտվում փխրուն հրադադարով. «Խաղաղության պայմանագիրը իրականում հնուց եկած գաղափար է, եւ գործում էր ուժի իրավունքով: Երբ խաղաղության պայմանագրով ուժեղը թույլին պարտադրում էր իր բոլոր պայմանները: Այսօր, երբ ասում են՝ խաղաղության պայմանագիր, Թուրքիան ու Ադրբեջանը հենց դրանով են առաջնորդվում:

 

 

Հաջորդը, կիրառվում են բոլոր այն մեխանիզմները՝ քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական, քարոզչական ճնշման բոլոր միջոցները, որոնց նպատակն է, որ դու ենթարկեցնես հակառակորդ պետության ղեկավարությանը սեփական կամքին, իրենք պետք է առաջնորդվեն քո կամքով: Հաջորդը, դու պետք է ամեն ինչ անես, որ պառակտվի ու բարոյալքվի ժողովուրդը: Դա արվում է մինչ ռազմական գործողություն սկսելը:

Այս ամենը մոզ մոտ կա, եւ այս պայմաններում ակնհայտ է, որ մեզ պետք է համախմբում, եւ դա պետք է լինի հստակ նպատակների շուրջ: Այս դեպքում Արցախի ճանաչումը դառնում է հենց այդ նպատակը, որը նաեւ խթան է եւ երկու հայկական պետությունների համար ավելի արդյունավետ գործելու համար»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Արցախի արդեն իրականացված ինքնորոշումից հրաժարվելու քաղաքականությանը, ԱԳ նախկին նախարարն ասաց, որ դա նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին, ինչն էլ ենթադրում է Արցախի հայաթափում տարբեր սցենարներով: Սա այն դեպքում, երբ Արցախը կայացած պետություն է եւ նհնար է նրա գոյատեւումն Ադրբեջանի կազմում:

Շավարշ Քոչարյանը խոսեց նաեւ ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին. «Եթե ղարաբաղյան հակամարտության հիմքում ինքնորոշումն է, ապա ագրեսորը Ադրբեջանն է, եթե չկա ինքնորոշում, ապա ագրեսորը Հայաստանն է: Եթե դու հրաժարվում ես ինքնորոշումից, ագրեսոր Ադրբեջանի մեղքը քո վրա ես վերցնում:

Ագրեսորի պատասխանատվության շրջանակներում կան պատասխանատվության մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական, նյութական, ինքնիշխան տարածքներով հատուցումներ: Օրինակ, այսօր Լեհաստանը Գերմանիայից պահանջում է 1,3 տրլն եվրո հատուցում երկրորդ աշխարհամարտի համար: Հիմա պատկերացրեք, թե Հայաստանի ագրեսորի պիտակ ստանալու դեպքում ինչ է մեր գլխին կախված:

Դա ենթադրում է նաեւ ռազմական հանցագործների հայտնաբերում եւ դատական պատասխանատվության ենթարկում, ներքին կյանքի վերահսկողություն, որպեսզի «ռեւանշիզմը» գլուխ չբարձրացնի:

«Պատկերացնենք, Մինսկի խումբը նորից սկսում է աշխատել, եթե չկա ինքնորոշման իրավունքը, ապա ինչի՞ մասին է խոսքը: Այսօր շատ են խոսում, որ Մինսկի խումբը չի գործում, որովհետեւ Ռուսաստանը չի ցանկանում: Իսկ ինչո՞ւ պետք է ցանկանա, եթե Հայաստանը բաց տեքստով ասում է, որ ինքը հրաժարվում է ինքնորոշումից: Այսինքն ինչի՞ մասին բանակցի Ռուսաստանը, նրա մասին, որ իր զորքերն այնտեղ պետք չե՞ն:

Եթե դու հստակ ֆիքսում ես քո շահերը, նպատակները, այդ դեպքում դու կունենանս դաշնակիցներ, կարող ես ունենալ նաեւ հակառակորդներ: Եթե դու դա չես անում, դու բոլորի համար մանրադրամ ես: Մենք մեր դաշնակիցներին կորցնում ենք, եւ կորցնելու ենք, քանի դեռ չենք հռչակել հստակ մեր շահերը»,-ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ գործող իշխանություններին, նա նկատեց. «Այն մարդկանց խումբը, որ եկել է իշխանության, ունի հստակ նպատակ՝ Ռուսաստանին դուրս մղել, իսկ դա նշանակում է, որ վակուումը լցնելու է Թուրքիան»:

Շավարշ Քոչարյան Արցախ Ադրբեջան Թուրքիա Հայաստան խաղաղության պայմանագիր

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին