f

Անկախ

Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է․ հայտարարություն


Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված  քայլ է: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը:

Հայտարարությունում ասվում է. «Միասին» այլընտրանքային հասարարական-քաղաքական շարժումն իր խորն անհանգստությունն է հայտնում Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնած վերջին գործողությունների առիթով։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված  քայլ է, որը ադրբեջանական կողմից իրականացվող ցեղասպան և հարձակողական քաղաքականության ճնշմամբ հետագա կործանարար զիջումների գնալու և Արցախի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու վտանգավոր նախադեպ է ստեղծում: 

Իր պաշտոնավարման 112 ծանրագույն օրերի ընթացքում Ռուբեն Վարդանյանին ԱՀ կառավարության անդամների հետ հաջողվել էր ուղենշել Արցախի հիմնահարցի միջազգայնացման, շրջափակված տնտեսության զարգացման ինքնաբավ, արդյունավետ ուղիներ՝ հույս և հավատ արթնացնելով արցախահայության մեջ իրենց ուժերի հանդեպ:

Արցախի ցեղասպանական շրջափակման և Արցախի ժողովրդի գերության այս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները ոչ միայն գործուն քայլեր չեն իրականացնում Արցախին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում, այլև սպասարկում են թշնամական երկրների օրակարգը, անընդունելի և կործանարար ենք համարում Արցախի ներքաղաքական կյանքում նման նահանջը, որը Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչակազմի ուղղակի բռնաճնշման արդյունք է:

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության իշխանության բոլոր ներկայացուցիչներին, հանրային պաշտոնյաներին և ծառայողներին, իրենց ողջ ուժերը, կարողություններն ու ջանքերը ազգի նվիրյալների հետ միասին կենտրոնացնել արցախահայության դիմադրողականության և Արցախի՝ որպես  անկախ Ադրբեջանից սուբյեկտի հարատևման համար։

Ռուբեն Վարդանյան Արցախ հայտարարություն Հայաստան «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին