f

Անկախ

«Ողբերգական ելք, շատ ափսոս». Կոնստանտին Զատուլին


ՌԴ Պետդումայի  ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում Վարդանյանի հրաժարականը համարեց ադրբեջանական կողմի ճնշման հետևանք:

Ստանձնելով այդ պաշտոնը՝ գործարարը «հույսերի ալիք բերեց Լեռնային Ղարաբաղի տառապած ժողովրդին», որն այժմ ստիպված կլինի «քվեարկել ոտքերով»՝ լքելով տարածաշրջանը, նշեց խորհրդարանականը:

«Ես դա իհարկե գնահատում եմ որպես ճմշման հետևանք ամենից առաջ Ադրբեջանի կողմից ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի վրա, այլև առհասարակ հայկական կողմի վրա, որը չփորձեց պաշտպանել ՎարդանյանինՇատ եմ ափսոսում, որովհետև Վարդանյանի հայտնվելը կարևոր է ոչ միայն ինքնին, այլև որպես հույսեր առաջացնող Լեռնային Ղարաբաղի տառապած ժողովրդի մեջ, որ իրենք լքված չեն մնա: Նա այդ հույսերի ալիքը բերեց, և նրա հրաժարականը իհարկե կվնասի և շատերին կհրի ոտքերով քվեարկության, այսինքն՝ հեռանալու Լեռնային Ղարաբաղից՝ լքելով նախնիների հողը: Դա ողբերգական ելք է և ոչ առաջինը հայ ժողովրդի պատմության մեջ: Ես չեմ ուզում պահանջներ ներկայացնել անձամբ Վարդանյանին, նա հավանաբար պետք է ծանրութեթև աներ բոլոր խնդիրները նախքան այդ պաշտոնը ստանձնելը: Բայց ամենայն հավանականությամբ նա թերագնահատել է իր վրա ճնշման աստիճանը»:

Ռուսական կողմը «ձեռքերը լվաց» Վարդանյանի ճակատագրի հարցում, հավելեց Զատուլինը:

«Ուզում եմ նշել, որ դառնության  բաժին ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը, որին շարունակ դիմում էին Ռուբեն Վարդանյանին հեռացնելու, նրան այնտեղից մեկնել ստիպելու պահանջով: Վարդանյանի՝ Հայաստանի քաղաքացի դառնալու նպատակով ռուսական քաղաքացիությունից հրաժարվելուց հետո մենք պաշտոնապես պատասխանել ենք, որ Վարդանյանի, նրա  պաշտոնեական առաջխաղացման ծրագրերի հետ որևէ առնչություն չունենք: Կարծում եմ՝ մենք նույնպես դրան ձևական պատասխաններ ենք տվել և չենք ցանկացել վիճել ադրբեջանական կողմի հետ, ձեռքներս լվացել ենք Պիղատոսի պես: Կովկասում ձեռքերը լվանալու դիրքորոշումը հեռանկարում, ցավոք, այդ ձեռքերը լվացողին օգուտ չի բերի:

Դա չէր ցրում ադրբեջանական և թուրքական կողմերի կասկածները, նրանք շարունակում էին պնդել իրենցը և նույնիսկ վերջին ժամանակներս Լաչինի միջանցքի բացումը կապում էին Վարդանյանի հեռացման հետ: Այդ պահանջը փաստացի մի տեսակ կիսապաշտոնական բնույթ ուներ: Կարծում եմ, որ այժմ տեղի ունեցածից հետո կարող ենք պարզել, այդպե՞ս էր իրականում, կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը, կվերացնե՞ն Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի այսպես կոչված էկոլոգները, որոնք, իհարկե, բնավ էլ էկոլոգ չեն, կառավարվում են Բաքվից»:

 Աղբյուրը

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Ռուսաստան Ռուբեն Վարդանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին