f

Անկախ

Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը մանդատները կդնեն, եթե նույնը անեն նաև Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը․ Մակունց


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը պատրաստ են իրենց մանդատները վայր դնել՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան»-ից Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, եւ այն, ի դեմս իր ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտի կողմ է, կոնֆլիկտը հրահրող կողմ է։ Վերահաստատելով, որ կոնֆլիկտն ունի երկու կողմ, գտնում ենք, որ այս ամենը հարթելու համար, թույլ չտալու համար, որ նման բաներ կրկնվեն, պետք է քաղքական հետեւանք ունենա այս ամենը։ Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը, ավելին, իրենց մադնատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան»-ից Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարարությունը և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Լիլիթ Մակունցի խոսքով՝ թեեւ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ բռնությանը դեմ է, բայց նրա գործողությունները հակառակն են ցույց տալիս, ինչի ապացույցն այն է, որ թեեւ միջադեպի ժամանակ Սասուն Միքայելյանին մյուս պատգամավորները պահել էին, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու կարիք չունի, Էդմոն Մարուքյանը, այնուամենայնից, հարձակվել է եւ ոտքով հարվածել է Սասուն Միքայելյանի։

«Եթե ինքը իսկապես դեմ է բռնությանը, ինչպես կարող էր։ Դրան էլ հետեւում է թե «Իմ քայլը» խմբակցության, թե մյուս խմբակցությունների կողմից միջադեպին միջամտություն»,- ասաց Մակունցը։

Միակունցը միաժամանակ անդրադարձավ Էդմոն Մարուքյանի կողմից նախկինում ԱԺ-ում հնչեցրած արտահայտություններին տարբեր պատգամավորների հասցեին։

«Ո՞վ էր այն պատգամավորը, որը 2019թ․ հունվարի 16-ին երդմնակալության արարողությունից երկու օր անց կոնֆլիկտ հրահրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ՝ Էդմոն Մարուքյանը։ Ես ուզում եմ ձեզ հարցնել՝ ո՞վ էր այն պատգամավորը, որը մոտ 2 շաբաթ առաջ այստեղ կանգնած Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանին անընդհատ, պարբերաբար ընդհանտում էր եւ ի վերջո հնչեցրեց սպառնալիք՝ «ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու»՝ Էդմոն Մարուքյանը։ Ո՞վ էր այն պատգամավորը, որը Ռուբեն Ռուբինյանի՝ վարման կարգով ելույթ ժամանակ, երբ պատգամավորն իր տեղից ելույթ է ունենում, եւ այն այնտեղից պատգամավորն իջնում է այստեղ դեպի աստիճանների մոտ, խանգարում Ռուբեն Ռուբինյանին՝ փորձելով չթողնել նրան խոսել եւ հրահրել կոնֆլիկտ՝ Էդմոն Մարուքյանը»,- ասաց Մակունցը՝ նշելով, որ մի անգամ էլ Մարուքյանը Սուրեն Գրիգորյանին է դիմել՝ «ո՞վ ես դու, արա» ոճով, մեկ ուրիշ անգամ էլ՝ վերջերս, սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել Ալեն Սիմոնյանի հասցեին։

Ելույթը Մակունցը եզրափակեց՝ նշելով, որ կարծում է, որ շատ կարճ ժամանահատվածում ԼՀԿ-ն պետք է արձագանքով հանդես գա և հայտնի իր դիրքորոշումը:

Լիլիթ Մակունց

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին