f

Անկախ

Գործող իշխանությունները պատրաստ են այսօր հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից. Չալաբյան


Մեր գործող իշխանությունները, որոնք ցավոք հրավեր ստանալուց հետո անգամ չեն ներկայացված այս համաժողովին, պատրաստ են այսօր հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Պրահայում եւ Սոչիում դրանց արած նրանց հայտարարությունները փաստացի դա են: Նրանք պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության  իրավունքների խնդիր եւ բացահայտ դրա մասին խոսում են: Դա ֆունդամենտալ նահանջ է այն ամենից, ինչինմենք հասել էինք  յդ պայքարի արդյունքում: Գործող իշխանությունը իր գործողությունները փաստարկում է աշխարհաքաղաքական անբարենպաստ  իրավիճակով եւ ռազմական պարտությամբ: Նա փորձում է այսօր հիմնավորել, որ այլընտրանք չկա եւ Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է Հայաստանը, որ դա բաց է թողնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները եւ Ադրբեջանի ուժային գերկայության պայմաններում դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն Հայաստանը կորցնի իր տարածքները եւ ի վերջո, ինքնիշխանությունը»,-ասաց նա:

Չալաբյանը հարց ուղղեց. «Սակայն արդյոք իսկապես այդպես անհույս է վիճակը, արդյոք մի պահային անբարենպաստ իրավիճակ չի կարող պատճառ հանդիսանալ, որ մենք այսօր հաննվելով երկնչելով  շրջենք պատմության այս էջը եւ փաստորեն, փակենք հայ ազգի պատմությունը:  Համակերպվենք նրա հետ, որ չունենք ազգային ապագա , որ մենք դառնում ենք համաշխարհային քաղաքակրթության աննշմար, անդդեմ մասնիկ եւ շարունակում ենք այդպես ապրել: Արդյոք մենք իսկապես սպառել ենք մեր ուժերը: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ փորձենք մեր ուժերը իմի բերել, փորձենք մեր մտավոր ներուժը համադրել:

Մենք մեր մեջ նոր միտք, նոր ուժ, նոր լուծումներ պետք է գտնենք այդ պայքարը շարունակելու համար: Պետք է ամենախորքային հարցերը մեզ տանք: Արցախի համար պայքարը պայքար է մեր լինելության համար»:

Հայաստան Ավետիք Չալաբյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին