Վաղը՝ փետրվարի 24-ին, ժամը 12:30-ին Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվելու է Արսեն Միրիջանյանի գործով դատավարությունը։
Այս գործի առանձնահատկությունն այն է, որ «հնարվել է» է քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրվել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին «պարտադրել է» հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։
Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան նախկին քրօր. 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար։
Արսենը ցուցմունք է տալու, և հավանաբար սկսելու են դատական վիճաբանությունները։
Նիստը դռնբաց է։