Այս պահին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գրասենյակում Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ընդլայնված ժողով է անցկացնում։ Նախապես մեզ ասել էին, որ փոխքաղաքապետը հանդիպելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների օգնականների հետ, իսկ հանդիպումը կապված է Երևանի ավագանու սպասվելիք ընտրությունների հետ, այլ կերպ ասած՝ Ավինյանը կոնսուլտացիաներ է անցկացնում, թե ընտրություններին հաղթելու համար ինչպես իր համար աշխատեն։
Մեր նկարահանող խումբը 18:30-ին Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում գտնվող ՔՊ կենտրոնական գրասենյակի մոտ էր: Նախ ՔՊ գրասենյակ եկան պատգամավորների օգնականները, ապա նաև Ավինյանը։ Նրան հարցրինք՝ ճի՞շտ է, որ պատգամավորների օգնականների հետ է հանդիպում, Ավինյանը պատասխանեց՝ «սխալ եք տեղեկացել», ու արագ հեռացավ՝ որևէ այլ հարցի չպատասխանելով։
Մանրամասն՝ տեսանյութում: