f

Անկախ

Անհասկանալի է, թե ինչի՞ գնով է կառավարությունը դարձել «Լիդիան Արմենիայի» 12,5 տոկոսի սեփականատերը. Պարսյան


Վերջին տարիներին Ամուլսարի հանքը պարապուրդի է մատնված եղել եւ «Լիդիան Արմենիան» բավականին լուրջ վնասներ, կորուստներ է արձանագրել. իր պաշտոնական փաստաթղթերով մոտ 600 մլն դոլարի չափով կորուստներ ու պարտավորություններ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման ծրագրին, որը ներկայացվեց երեկ:

Նրա խոսքով, «Լիդիան Արմենիայի» հիմնական բաժնետերը կանադական, ամերիկյան ընկերություններն են այս պահի, սակայն հիմա որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, այս ընկերությունը բաց բաժնետիրականից վերածվում է փակ բաժնետիրական ընկերության, քանի որ հիմնական սեփականատեր են դառնում ամերիկյան, կանադական ընկերությունները, Եվրասիական բանկը եւ ՀՀ կառավարությունը:

«Ստորագրված հուշագրից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությունը դառնում է «Լիդիան Արմենիա» ընկերության համասեփականատերերից մեկը, որի մասնաբաժինը կազմում է 12,5 տոկոս: Ողջունելի է, որ կառավարությունը դառնում է այս կամ այն ռազմավարական կարեւոր նշանակության ձեռնարկության սեփականատերերից մեկը: Սակայն անհասկանալի է մնում հիմնավորումը, թե ինչի գնով է ՀՀ կառավարությունը ստանում այդ մասնաբաժինը: Պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ հայկական կողմը դա ստանում է տարբեր ռիսկերից ծրագիրն ապահովագրելու համար: Անհասկանալի է, թե որոնք են այդ ռիսկերը: Այսինքն կառավարությունը պետք է բնապահպաններին այդտեղից հեռացնի, կամ կառավարությունը քաղաքական որոշակի պարտավորություններ է ստանձնում այդ մարդկանց առաջ: Այս մասով թափանցիկության որոշակի խնդիր կա»,-ասաց տնտեսագետը:

Նա հիշեցրեց, որ նման իրավիճակ էր նաեւ Քաջարանի դեպքում, երբ կառավարությունը յդ գործընթացի արդյունքում ստացավ Զանգեզուրի պղձոմոլիբդենային կոմբինատի մոտ 2 տոկոսի բաժնետոմսերը: «Սկզբնական շրջանում այդ բաժնետոմսերը գտնվում էին ԱՆԻՖ-ի ձեռքում, որը ղեկավարում էր Տիօգրան Ավինյանը, այնուհետեւ այդ բաժնետոմսերի կառավարումը փոխանցվել պետգույքի կոմիտեին: Այս իրավիճակում էլ հայտնի չէ, թե «Լիդիանի» 12,5 տոկոս բաժնետոմսերն ով է կառավարելու՝ ԱՆԻՖ-ը, թե՞ փոխանցելու է պետգույքի կոմիտեին: Այս տարիների ընթացքում կառավարությունը չի ստեղծել բավական ներուժ, որը թույլ կտար կառավարել այսպիսի ռազմավարական կարեւորության ակտիվները:

Ըստ էության, ներկայումս կառավարությունը դառնալու է հիմնական երաշխավորը ռիսկերի տեսանկյունից: Կառավարությունը հնարավորինս սահմանափակելու է բնապահպանական ակցիաները»,- ընդգծեց Պարսյանը:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ ընկերությունում 250 մլն դոլարի նդրերումներ պետք է արվեն, Պարսյանն ասաց. «Նախարար Քերոբյանը հայտարարեց, որ վերջին 8 ամիսներին բնապահպանական բոլոր փաստաթղթերը պատրաստվել են: Այդ փաստաթղթերի հրապարակայնացումը կառավարության գերխնդիրը պետք է լիներ, որ համոզեր հանրությանը, որ հանքը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի թողնում, բայց ակնհայտ է, որ դարձյալ փաստի առաջ կանգնեցրին հանրությանը:

Ըստ նախագծի, այդ 250 մլն դոլարից 150 մլն-ը պետք է Եվրասիական բանկը ներդնի, որը ՌԴ-ի կողմից հիմնադրված բանկ է, որի փայատերեր են նաեւ այլ երկրներ, այլ կազմակերպություններ: 50 մլն-ը պետք է տեղական բանկ ֆինանսավորի, եւ նախատեսվում է, որ «Լիդիան Արմենիան» պետք է 100 մլն դոլարն այլ տեղերից գտնի: Կարծում եմ՝ այս դեպքում խոսքը ամերիկյան, կանադական ընկերությունների մասին է, որոնք պետք է գումարներ ներդնեն: Նաեւ նախատեսվում է, որ ազդակիր համայնքները տարեկան 7 մլն դոլար փող են ստանալու որպես փոխհատուցում:

Այս նախագծի տնտեսական նպատակահարմարությունը անշուշտ վերանայման կարիք ունի՝ հաշվի առնելով, որ ծախսերն ավելացել են, նաեւ այն, որ համաշխարհային շուկայում գներն են փոփոխվել:

Այստեղ հիմնական ռիսկերից մեկը պատերազմական իրավիճակն է: Մի կողմից կարող ենք պնդել, որ այդքան ներդրողների ի  հայտ գալը կարող է լրացուցիչ անվտանգության ապահովություն ստեղծել, մյուս կողմից կարող են նշել, որ դա կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի զինված ուժերի համար: Սոթքի հանքի շահագործումը եւս ռազմական գործողությունների հետեւանքով ժամանակ առ ժամանակ դադարում է: Այնպես չէ, որ Ամուլսարի դեպքում նման ռիսկեր չեն լինի»,-ընդգծեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ մեկ այլ խնդիր է լինելու այդ տարածաշրջան մասնագետներ բերելը, բիզնես կազմակերպելը. «Լիդիան Արմենիան» ժամանակին շինարարության ժամանակ օգտագործում էր Ջերմուկի հանգստյան տներն իր աշխատողների համար: Հիմա այդ աշխատողները պատրաստ կլինե՞ն Ջերմուկի հանգստյան տներում տեղակայվել: Եթե հնարավոր լինի մարդկանց բերել Ջերմուկի հանգստյան տներ, դա փրկություն կլինի այդ հանգստյան տների համար, քանի որ վերջին ռազմական գործողություններից հետո այդ տարածքը զբոսաշրջային տեսանկյունից քիչ գրավիչ է դարձել»:

Ինչ վերաբերում է Վահան Քերոբյանի պնդմանը, որ այս նախագծի իրագործման դեպքում բյուջեի եկամուտները 30-40 մլրդ դրամով կավելանան, Պարսյանն ասաց. «Դրանք հին հաշվարկներ են, նոր հաշվարկներ չեն արվել: Եթե ընկերությունը վնասներ է կուտակել, պետք է աշխատի վնասները փակել, ոչ թե հարկերը վճարի: Թե ՀՆԱ-ն որքան կաճի, դա այլ հարց է: Հանքարդյունաբերության տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ում կազմում է 3-4 տոկոս: Այսինքն երբ խոսում ենք մեկ տոկոս տնտեսական աճի մասին, պետք է հասկանանք, որ դա բավականին լուրջ թիվ է: Արդյոք կառավարությունը կկարողանա այդ աճն ապահովել այս պայմաններում»:

Սուրեն Պարսյան Ամուլսար ՀՀ Կառավարություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին