f

Անկախ

Նորությունները Իլհամաստանի՝ Եվրոպական դատարանի որոշումը չկատարելու մասին. Լապշին


Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Բարեկամներ, ուզում եմ հայտնել ձեզ այն նորությունները, որոնք վերաբերում են Իլհամաստանի՝ Եվրոպական դատարանի 2021 թ. մայիսի 20-ի որոշումը չկատարելուն, որը Բաքվին մեղավոր ճանաչեց իմ նկատմամբ անօրինական ձերբակալության, կտտանքների և մահափորձի համար: Հիշեցնեմ՝ դատարանը որոշեց, որ իլհամաստանցիները պարտավոր են, որպես փոխհատուցում, վճարել ինձ 30 000 եվրո: Այդ նպատակով ես հաշիվ բացեցի հայկական Արցախբանկում: Համաձայնեք՝ տրամաբանական է. նրանք ինձ ձերբակալեցին Արցախ իբր անօրինական այցելելու համար, դե ուրեմն Արցախբանկով էլ թող վճարեն, միանգամայն արժանի ապտակ Իլհամ Պամյատնիկովիչին: Դե յուրե տվյալ բանկը որևէ առնչություն չունի Արցախի հետ, դա սովորական հայկական բանկ է, որի անվանումը պարզապես համահունչ է Արցախին:

Սակայն Իլհամաստանը հրաժարվեց փոխհատուցումը վճարելուց՝ պատճառաբանելով իր ներքին գործերի նախարարաի տեղակալ Վիլայաթ Էյազովի շուրթերով, թե որոշումը կատարելուց հրաժարվում են, քանի որ Եվրոպան  «իսլամատյաց» է և «հայկական լոբբիի ազդեցության տակ»: Ավելի հիմար բացատրություն դժվար է գտնել, բայց իհարկե լրիվ Իլհամաստանի «հեյդարասիրությամբ» վարակված ղեկավարության ոճով է: Փոխհատուցումը երկու տարի չվճարելուց հետո մենք բողոք ներկայացրինք Եվրոպայի խորհրդին Եվրոպական դատարանի որոշումը իլահամաստանցիների չարամտորեն չկտարաելու վերաբերյալ: Իմ բողոքը քննարկվելու է ընթացիկ տարվա կա՛մ արդեն մարտին, կա՛մ հունիսին: Ենթադրվում է, որ եվրոպացիները կդատապարտեն Իլհամաստանին դատարանի որոշումը չարամտորեն չկատարելու համար:

Օրերս Ստրասբուրգում իմ ներկայացուցիչներից մեկի հետ ոչ պաշտոնապես կապվել է Եվրոպայի խորհրդում Իլհամաստանի առաքելության մի աշխատակից: Նա «խորհուրդ է տվել» հաշիվ բացել որևէ այլ բանկում, միայն թե ոչ Արցախբանկում, քանի որ, իր խսքով, դա նվաստացուցիչ է երկրի ղեկավարության համար (մեջբերում): Այդ դեպքում նրանք պատրաստ են փոխանցել 30 000 եվրո մինչև փետրվարի վերջը: Այսօր մենք քննարկեցինք այդ հարցը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ որոշեցինք: Այո, ոչ մի ուրիշ բանկ չի լինելու որևէ պարագայում: Միայն Արցախ բանկը: Ինչպես արդեն ասել եմ, ես ավելի լավ գիտեմ իլահամաստանցիներին ու նրանց մենթալիտետը, քան իրենք գիտեն իրենց մասին: Գիտեմ նրանց թե՛ դրական, թե՛ բացասական կողմերով: Նրանց բոլոր գործողությունների հղացումները տեսնում եմ նախապես: Ահա պատմեմ ձեզ, թե ինչ է թաքնված նրանց՝ փոխհատուցման հարցը ուրիշ բանկում հաշիվ բացելու միջոցով «կարգավորելու» առաջարկության տակ: Բացատրում եմ կետ առ կետ, համարեք սա ուղիղ հեռարձակում պայմանական Մամեդ Իլհամովիչ օղլի Ալիևի գլխից, որը կարծում է, թե բոլորից խելոք է:

1. Հիմար Լապշինը կվազի փոխելու բանկը՝ հուսալով 30 000 եվրո ստանալ մեզանից. դիմումը Եվրոպայի խորհրդին կփոխի՝ նշելով ուրիշ բանկ, ասենք՝ իսրայելական Leumi բանկը:

2. Մենք՝ իլահամաստանցիներս՝ խորամանկ ու հին, կգրենք մեր ԶԼՄ-ներում և իշխանամետ տելեգրամ ալիքներում, որ Լապշինը «կռացավ» և հանուն փողի գցեց հայերին և իրենց Արցախին: Զուգահեռ Հայաստանի մեր գործակալները կտարածեն դա մեզ հետ համագործակցող հայկական խմբերի միջոցով: Վերջ Լապշինի հեղինակությանը Հայաստանում: Իսկ Մամեդկան խելոք է:

3. Մենք Լապշինին, միևնույն է, փող չենք վճարի, կարևոր չէ, թե ինչ բանկ, քանի որ մեզ համար նվաստացում է Լապշինին վճարելու բուն փաստը, թեկուզ 1(մեկ) եվրո, դա ուղղակի կնշանակի թքել Իլհամ Պամյատնիկովիչի երեսին: Հանուն դրա մենք դեռ մի քանի տարի էլ կկռվենք Լապշինի դեմ Եվրոպայի խորհրդում, որպեսզի չվճարենք, և պատրաստ ենք նույնիսկ Եվրոպայի խորհրդից հեռացվելուն: Ալիևի համար սա սկզբունքի և ինքնահարգանքի հարց է:

Մի ասացվածք կա. «Պատերազմ թե նվաստացում երկընտրանքի դեպքում ընտրելով նվաստացումը՝ փաստորեն ստանում ես և՛ պատերազմ, և՛ նվաստացում»: Հետևաբար ես ընտրում եմ պատերազմը և այսուհետև էլ շարունակելու եմ մինչև վերջ գնալ Ալիևի ռեժիմի դեմ պայքարում: Կարճ ասած՝ "Artsakh bank forever" և դարձյալ սկզբունքորեն: Իսկ 30 000 եվրո այլ կերպ կվաստակեմ:

Աշխարհում Եվրոպական դատարան Ալեքսանդր Լապշին Ադրբեջան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին