Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայացավ ևս երկու հանդիպում:
Միլանում «Ինտերը», ընդունելով պորտուգալական «Պորտոինւ», առավելության հասավ նվազագույն հաշվով: Միլանյան ակումբի միակ և հաղթական գնդակը խփեց Ռոմելու Լուկակուն խաղի 86-րդ րոպեին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 72-րդ րոպեին:
Օրվա մյուս խաղում «Լայպցիգն» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Գերմանական ակումբի կազմում գոլը խփեց Յոշկո Գվարդիոլը, իսկ «քաղաքայիններից» աչքի ընկավ Ռիյադ Մահրեզը:
Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին: