f

Անկախ

«Հրապարակ». ՊՆ-ն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ավելի քան 200 մլն դրամի դրամաշնորհ է տվել


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր չափի՝ 215 մլն դրամի, այսինքն՝ մոտ 551 հազար դոլարի դրամաշնորհ է տվել։ Սրանով ՊՈԱԿ-ը պիտի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի տարածքում հետազոտություններ անի՝ տարածքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, մի մասով էլ չափահաս բնակիչների շրջանում իրազեկում անցկացնի։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը 2018-ի իշխանափոխության ժամանակ հանրությանը հայտնի դարձած Վաղինակ Սարգսյանն է։

2018-ի իշխանափոխության օրերին նա խաղաղապահների հրամանատարն էր, ով «Ստալիչնի պոլկից» փողոց հանեց մի խումբ խաղաղապահների եւ, ըստ որոշ աղբյուրների, վճռորոշ դեր խաղաց Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում․ տեսնելով, որ բանակը միանում է միտինգավորներին, վերջինս վերջնականապես որոշեց գրել դիմումը: 2018-ի հունիսի 11-ին, որպես պարգեւատրում՝ Սարգսյանին նշանակեցին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, սակայն պատերազմի օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին, ազատեցին պաշտոնից, բայց՝ սուսուփուս: Պատերազմից հետո լուրեր կային, որ ԱԱԾ-ում քննվող մի գործով Վ․ Սարգսյանը հարցաքննվել է:

Հետագայում նա հայտնվեց այս փափուկ պաշտոնին, որտեղ մեծ պատասխանատվություն ու մեծ ռիսկեր չկան, փոխարենը կան մեծ փողեր։ Մենք 2022-ի տարեվերջին գրել էինք, որ այս ՊՈԱԿ-ում գումարի այնքան ավելցուկ կա, որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ են անում մարզերում, մեկն էլ կայացել էր Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վաղինակ Սարգսյան ՀՀ ՊՆ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին