f

Անկախ

Պետությունը հիմք է ստեղծում, որ «Լիդիանը» հնարավորություն ունենա դիմել արբիտրաժային դատարան. բնապահպան


Անթույլատրելի է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործվի, իսկ եթե պետությունը երաշխավոր է կանգնում, ապա մեծ բեռի տակ է ընկնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, բնապահպան Նազելի Վարդանյանն՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։

ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ընկերության միջեւ եռակողմ փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի այսօր։

«Կառավարությունը պետք է կողմ չլիներ այդ հուշագիրը ստորագրելուն, որ ամբողջ պատասխանատվությունն իր վրա չվերցնի, ու հետագայում հիմքեր չստեղծի «Լիդիան Արմենիայի» կողմից արբիտրաժային դատարան դիմելու համար, որի դեպքում Հայաստանից հատուցում կպահանջի, ինչի մասին ժամանակին ընկերությունը թմբկահարում էր։ Այն ժամանակ «Լիդիանը» դատարան դիմելու հնարավորություն չուներ, բայց հիմա կարծես հիմք ենք ստեղծում, որ հետագայում դիմեն արբիտրաժ»,– ասաց Նազելի Վարդանյանը։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն առաջնահերթ վտանգավոր է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության ունենալու տեսանկյունից, ընդգծում է Նազելի Վարդանյանը, որը տարիներ շարունակում պայքարել է հանքի շահագործման դեմ։ Նա հիշեցնում է՝ ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հայտարարությունը, որ «Լիդիան»-ի ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը թերի է, ռիսկերն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանք կառավարել»։

«Պետությունը պարտավոր է ասել, թե ինչու է այս խառը իրավիճակում այդ ծրագրի մեջ գումար ներդնում, ընդ որում՝ երբ հանքի շահագործումը վտանգավոր է։ Նախորդ տարի սեպտեմբերյան մարտերից հետո, ադրբեջանցիներն այդ տարածքին շատ մոտ են գտնվում եւ մեծ վտանգ կա, որ եթե էդտեղ ցիանիդային հարթակ լինի, ապա Հայաստանի ջրերի 80 %-ը աղտոտվելու է։ Ինչի՞ հիման վրա է Կառավարություն մտնում էդ բեռի տակ»,– նկատում է Վարդանյանը ու հավելում՝ հանքի հնարավոր  շահագործումը բորբոքելու է հանրային տրամադրությունները։ 

Նազելի Վարդանյանի համար անհայտ է՝ ինչո՞ւ է Կառավարությունը մտնում այդ բեռի տակ. «Հիմա էլ տեղեկություններ կան, թե Հայաստանը Ամուլսարի շահագործման դիմաց կստանա «Lydian Armenia»-ի բաժնետոմս, բայց դա լուրջ բան է։ Եթե պետությունը մի ընկերության բաժնեմասը վերցնում է, ապա ինքը պատասխանատու է ե՛ւ մեր ժողովրդի, ե՛ւ արտաքին աշխարհի համար։ Կապ չունի, թե քանի տոկոս բաժնեմաս կունենա։ Ես չգիտեմ՝ այդ հուշագրում լինելո՞ւ է այդ կետը, թե՝ ոչ, ինչո՞ւ է պետությունը դառնում այդ հուշագրի կողմ»։

Հիշեցնենք՝ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բնապահպաններն ու հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները ակցիաներ էին սկսել։ Նրանք փակել էին ճանապարհները եւ թույլ չէին տալիս «Լիդիան Արմենիային» աշխատել հանքում։ Մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27–ը՝ 44–օրյա պատերազմի մեկնարկը, այդ ճանապարհները փակ էին, բայց դրանց բացվելուց հետո էլ «Լիդիան Արմենիան» չի աշխատել հանքի տարածքում։ 

Նախորդ տարի աշնանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել էր  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու խնդրանքով: Այս դեպքում ընկերությունն առանց նոր ՇՄԱԳ–ի ու այլ թույլտվությունների, կշարունակի իր գործունեությունը։

Նազելի Վարդանյան Ամուլսար Հայաստան

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին