f

Անկախ

Բադասյանն ընդունել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության ներկայացուցիչներին


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պայմանավորվածությունների շրջանակում, հյուրընկալել է ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարին ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBPА) ներկայացուցիչներին։ Քննարկվել են մաքսային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները։

ՊԵԿ-ից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը  ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումների առանցքային ուղղությունները, այդ թվում՝ մաքսային մարմին-տնտեսվարող «էլեկտրոնային շփումների» ՊԵԿ տեսլականը։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է «խելացի» ռիսկերի կառավարման համակարգի ստեղծման շուրջ EXBS ծրագրի շրջանակում սկսված համագործակցության կարևորությունը։

Կողմերը հանդիպմանն անդրադարձել են մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացման, էլեկտրոնային ավտոմատացված համակարգերի ներդրման և զարգացման հարցերին, որի արդյունքում՝ մաքսային ծառայողները հնարավորություն կունենան իրականացնելու առավել թիրախային մաքսային հսկողություն։

Միաժամանակ դիտարկվել է EXBS ծրագրի շրջանակում համակարգը մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։

Սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ներգրավման և ԱՄՆ առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով ՊԵԿ ներկայացուցիչների ԱՄՆ նախատեսվող այցի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Հանդիպմանը կարևորվել է նաև EXBS ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողների համար Հայաստանում դասընթացների կազմակերպումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա քննարկումները և ակտիվացնել գործուն քայլերը մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։

Հայաստան Ռուստամ Բադասյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին