ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձում նշել է, որ աշխարհը, ինչպես երբեք, մոտ է գլոբալ կոնֆլիկտի՝ երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի գործողությունների պատճառով։
Թրամփն ընդգծել է, որ երկիրը պետք է ազատվի կոռումպացված իսթեբլիշմենթի ներկայացուցիչներից, որոնք փչացրել են արտաքին քաղաքական բազմաթիվ լուծումներ։
«Դա վերաբերում է նաեւ նախագահ Բայդենին, որի մասին իր իսկ մարդիկ են ասում, որ ոչ մի լավ որոշում չի կայացրել այլ երկրների համատեքստում»,- նշել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ երբ նախագահ էր, մերժում էր գեներալների եւ բյուրոկրատների «աղետալի խորհուրդները», որոնք միայն մի բան գիտեին՝ ինչպես ԱՄՆ-ը ներքաշել հակամարտության մեջ։ Որպես օրինակ նա նշել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին։
Թրամփի խոսքով՝ ներկայում գլոբալ կոնֆլիկտի վտանգը, ինչպես երբեք, մեծ է։