Fichajes-ի հաղորդմամբ՝ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է Ռոմերոյի խաղով։ Նա կարծում է, որ պաշտպանության կենտրոնում Ռոմերոյի համագործակցությունը Միլիտաոյի հետ կարող է կատարյալ լինել:
Նշվում է նաև, որ անգլիական ակումբը չի ծրագրում բաց թողնել արգենտինացուն՝ նրան համարելով թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը։
24-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 60 միլիոն եվրո։