f

Անկախ

Խաղաղության պայմանագիրը Ղարաբաղի հարցում հեռանում է Մոսկվայից. Коммерсантъ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գնալով Մյունխենի անվտանգության խորհրդաժողով, բաց չթողեցին հանդիպելու երկու հնարավորություն՝ նախ բանակցությունները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, այնուհետև հրապարակային՝ պանելային քննարկումը, երբ միասին պատասխանեցին հարցերին:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանին, ինչպես նաև Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր տարբերակը, որն ինքն անվանեց «լիակատար» և «վերջնական»: Բաքվում այդ կապակցությամբ նման լավատեսություն չարտահայտեցին: Փոխարենը  Մյունխենի հանդիպումից հետո խաղաղության պայմանագրի հարցում առկա առաջխաղացման մասին հայտնեց ԱՄՆ պետքարտուղարը: «Նա (Էնթոնի Բլինքենը-“Ъ”) նշանակալի առաջընթաց նշեց, որ ձեռք է բերվել երկու կողմից վերջին մի քանի ամիսներին խաղաղության համաձայնության ճանապարհին, և ուշադրություն դարձրեց Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ կողմերին Բրյուսելում ընդունելու առաջարկի վրա»,- հայտնեց պետդեպարտամենտի մամլո քարտուղար Նեդ Փրայսը:

Խաղաղության պայմանագրի աշխատանքների առնչությամբ Ռուսաստանի որևէ մասնակցությունը, պարզվեց, մնաց հարցականի տակ: Ինչպես ճշտեցին Հայաստանի կառավարությունում, բանակցությունները Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ընթացքում տեղի են ունեցել «Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»: Խոսքը հոկտեմբերյան հանդիպման մասին է, որում Բաքուն և Երևանը հաստատեցին կողմնակցությունը Ալմա-Աթայի հռչակագրին, ինչը նշանակում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մոսկվայում դրանից հետո թափանցիկ ակնարկեցին, որ դժգոհ են Երևանի որոշումից, քանի որ դա հակասում է ռուսական դիվանագետների տրամաբանությանը:

Ելույթ ունենալով պանելային «Շարժե՞լ սարերը: Անվտանգության հաստատումը Հարավային Կովկասում» քննարկման ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նույնպես հիշատակեցին Ռուսաստանին առավելապես բացասական համատեքստում: Արծարծելով Հայաստանում ամենից շատ քննարկվող թեման՝ իրավիճակը Լաչինի միջանցքում, Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ այդ միջանցքով տեղաշարժն ապահովելը Ադրբեջանի և ռուսական խաղաղապահների պարտականությունն է: Սակայն հումանիտար իրավիճակը Ղարաբաղում, պարոն Փաշինյանի խոսքով, օր օրի վատանում է, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այդ հարցին: «Դուք գիտեք, որ երկար ժամանակ ողջ միջազգային ուշադրությունը հասկանալի պատճառներով ուղղված է Ուկրաինային, և դա նոր վտանգներ է ստեղծում մեր տարածաշրջանի համար»,- ասաց հայ վարչապետը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրեն մոտ են Վաշինգտոնի և Բրյուսելի մոտեցումները, որոնք բանակցային գործընթացը բաժանում են երկու առանձին հարթակների. Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններ և շփումների հաստատում Ադրբեջանի և Ղարաբաղի հայ բնակչության միջև: «Մեր միջազգային գործընկերները համաձայնեցրել են, որ քննարկվելու են Ղարաբաղի հայ փոքրամասնության իրավունքներն ու երաշխիքները: Մենք պատրաստ ենք դրան: Բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ապրել են, որոնք ծնվել են և ողջ կյանքն ապրել են Ղարաբաղում: Ոչ թե այն մարդու հետ, որը ներկրվել է Ռուսաստանից, որպեսզի ղեկավար պաշտոն զբաղեցնի Ղարաբաղում»,- ասաց պարոն Ալիևը՝ նկատի ունենալով գործարար Ռուբեն Վարդանյանին, որը վերջերս զբաղեցրեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնը:

Ընդ որում, ինչպես պնդում է Ադրբեջանի նախագահը, վերջերս Ռուբեն Վարդանյանը, չնայած շրջափակմանը,  գաղտնի մեկնել է Ղարաբաղից Մոսկվա: «Մենք երբեք չթույլ չենք տվել արտաքին ուժերին միջամտել մեր ներքին գործերին և երբեք թույլ չենք տա: Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասաց նա Մյունխենից մեկնելուց առաջ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Կիրիլ Կրիվոշեև

Աղբյուրը՝ Коммерсантъ

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Մյունխենի անվտանգության խորհրդաժողով

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին