f

Անկախ

Ուսումնասիրություններս հասան Վազգեն Մանուկյանի գործունեությանը, ով լրջորեն զբաղվում էր հայ-թալիշական զինակցության հարցերով, այն աստիճան, որ բանը հասավ իրական գործառնական քայլերին


2019 թվականին, երբ արդեն վստահ էի, որ պատերազմ է մեզ սպասվում, սկսեցի ուսումնասիրել թալիշներին։ Ուսումնասիրությունս ինձ տարավ մինչև 1990-ականներ։ Ու առաջին անգամ լսեցի Ալաքրամ Հումաթով անունը։ Այդ ժամանակ շատ բան կտայի նրա հետ ծանոթանալու համար, բայց ժամանակն ու համառ փնտրտուքս ինձ ավելի մոտ բերեցին թալիշական անկախության իդեոլոգին, Թալիշ-Մուղանյան Հանրապետության առաջին ու վերջին (ո՜վ գիտի) առաջնորդ Հումաթովին։

Զարմանում էի, որ իրանագիտության ամբիոնի, թալիշագիտության կենտրոնի ջանքերը աննկատ էին...

Այնքա~ն մեծ հույսեր ունեի, որ հայ-թալիշական գործակցություն կկարողանանք կրկին ստեղծել, ինչպես հեռավոր 90-ականներին, բայց ...(ովքեր տեղյակ են, գիտեն թե ինչ էր եղել Հումաթովի Լենքորան գնալուց առաջ, ու ինչ եղավ դրանից հետո):

Հումաթովի հետ զրույցում անընդհատ փորձում էի հարցնել, թե ինչո՞ւ չստացվեց հայ-թալիշական զինակցություն, բայց նա վարպետորեն շրջանցում էր այդ թեման, մինչև մի օր Арарат Петросян -ը որոշ նրբություններ բացեց։

Բայց էլի ուսումնասիրություններս հասան Վազգեն Մանուկյանի գործունեությանը, ով լրջորեն զբաղվում էր հայ-թալիշական զինակցության հարցերով, այն աստիճան, որ բանը հասավ իրական գործառնական քայլերին, մինչև այ պահը, երբ...

Բայց չնայած այդ ամենին` հնից մնացած անվստահությանը, թալիշները դեռ հույսեր կապում էին մեզ հետ...

2020 թվականի պարտությունը վերջնականապես ջնջեց այն հույսերը, որոնք գուցե կային Հոլանդիայի վտարանդու մտքում։ Արդյունքը այն էր, որ անգամ ինձ ջնջեց ընկերների ցանկից, կարծես երբեք չէինք խոսել, հեռավոր 90-ականները հիշել ու Թալիշ-Մուղանյան Հանրապետության վերածնունդը պատկերացրել։

Արա Պողոսյանի ՖԲ էջից

Վազգեն Մանուկյան Հայաստանի վարչապետ 1990-1991 թալիշներ Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի Արա Պողոսյան ՖԲ Գրառում

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին