f

Անկախ

Մակրոնի դիմակն ընկավ, Ֆրանսիայի նախագահն ասաց, որ Հայաստանը մեզ պետք է որպես բուֆերային պետություն ՌԴ-ի դեմ. Խաչիկյան


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Մյունխենի կոնֆերանսում շատ բացասական եմ գնահատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Ես չէի սպասում այսպիսի հայտարարություններ Ֆրանսիայի նախագահից, մի երկիր, որը ես շատ սիրում եմ եւ շատ դրական եմ վերաբերում, բայց դա շատ բացասական հայտարարություն էր: Փաստորեն դիմակն ընկավ, Ֆրանսիայի նախագահն ասաց, որ Հայաստանը մեզ պետք է որպես բուֆերային պետություն Ռուսաստանի դեմ: Մակրոնը չի խոսում Հայաստանի եւ Արցախի համար անվտանգության երաշխիքների մասին, չի նշվում էթնիկ զտման հնարավորության մասին, որը լինելու է անպայման: Ֆրանսիան եւ Արեւմուտքը ընդունել են Կոսովոյի անկախությունը հենց էթնիկ զտման պատճառով, իսկ մեր դեպքում նտեսնում ենք, որ էթնիկ զտումը չեն նկատում: Դա շատ տխուր եւ տգեղ է: Մեզ ասել, որ դուք մեզ պետք եք միայն նրա համար, որ լինեք բուֆերային պետություն, զարմանալի է: Մենք իսկապես բուֆերային պետություն երբեք չենք լինի, մենք դրա ներուժը չունենք, իսկական բոււֆերային պետությունը Թուրքիան էՈւղղակի իրենց պետք է վերացնել Ռուսաստանի ներկայությունը այստեղ, դա է իրենց նպատակը եւ նա բացեբաց ասաց՝ ես իմ ընկերոջը բացատրում եմ, որ Ռուսաստանն այստեղ վտանգում է կայունությունը:  Հետաքրքիր է, որ ՌԴ նախագահը չնկատեց, որ 2,5 տարի առաջ մեզ վրա հարձակվեց Թուրքիան, օգտագործեց կասետային , ֆոսֆորային զինատեսակներ, վարձկաններ բերեց: Դա իր համար ապակառուցողական քայլ չէ, կայունություն է, իսկ Ռուսաստանը, որ կանգնացրեց պատերազմը, կանխեց Արցախի վերացումը, այդ երկիրը Մակրոնը համարում է սպառնալիք»,-ասաց նա:

Արթուր Խաչիկյանի խոսքով, մեզ պարզապես օգտագործում են, ոչ մի երաշխիք մեզ չի տրվում, ոչ մի զինատեսակ մեզ չի տրվում. «Ուկրաինային 50 երկիր զենք է մատակարարում, արդեն 160 միլիարդից անցել է օգնությունն Ուկրաինային: Իսկ մեզ տալիս են գեղեցիկ բառեր, խոսում են խաղաղության մասին: Եթե ամեն մի գեղեցիկ բառի տեղը մի դոլար տային, մենք կարող էինք հիմա Ադրբեջանի բյուջեն գերազանցեինք:

Եթե գոնե Արեւմուտքը առաջարկեր ռեալ ինչ-որ անվտանգության երաշխիքներ, կարելի էր խոսել, բայց ոչ ասում են, ոչ անում են, ոչ էլ կարող են անել, որովհետեւ այստեղ իրենք ուժեր չունեն: Իրենց ուժերը Թուրքիայում են: Այսինքն եթե այստեղ լինի հարձակում Ադրբեջանից եւ Թուրքիայից, ԱՄՆ-ի ուժերը պետք է Թուրքիայից թույլտվություն խնդրեն, որ Թուրքիայի տարածքով  անցնեն Հայաստան, որ Հայաստանից Թուրքիայի դեմ պայքարեն: Սա աբսուրդ է:

Սա 1878 թվականն է, մենք վերադարձանք Բեռլինի կոնգրես, երբ նախ Անգլիան ստիպեց, որ Ռուսաստանը նահանջի Արեւմտյան Հայաստանից եւ խոստացան բարեփոխումներ, անվտանգության երաշխիքներ: Մի քանի  տարի թղթեր գրեցին, դա ոչ մի բանի չբերեց, եւ ի վերջո,  արեւմտահայերը ենթարկվեցին ցեղասպանության: Հիմա էլ մեր հերթն է եկել, մեզ են բրդում, որ դուք Ռուասսատանին դուրս հանեք, մենք ձեզ կօգնենք»,-ասաց նա:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Մյունխենի Անվտանգության համաժողովում իր ելույթում վստահեցրել է՝ շարունակելու են լինել Հայաստանի կողքին և գործել:

Խոսելով հիմնականում ռուս - ուկրաինական պատերազմի մասին՝ Մակրոնը կարճ անդրադարձ է կատարել նաև Հարավային Կովկասում իրավիճակին և հայտարարել. - «Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել»:

Նույն օրը Բավարիայի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը, Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Արթուր Խաչիկյան Էմանուել Մակրոն Նիկոլ Փաշինյան Ֆրանսիա Ռուսաստան Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին