f

Անկախ

ՆԳՆ ոստիկանապետը պարեկային ծառայությանն ու ՃՈ-ին հանձնարարել է անզիջում լինել իրավախախտների նկատմամբ


Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Ներկա էին ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։

Ոստիկանությունից  Անկախին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին վերջերս հասարակական հնչողություն ստացած, առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների պատշաճ անցկացման համար։ Միևնույն ժամանակ, նշեց ծառայության մեջ վերջերս տեղ գտած որոշ թերացումներ, որոնցից մի քանիսը նաև հասարակական հնչողություն են ստացել, կոնկրետ ղեկավարների տվեց առարկայական ցուցումներ՝ պահանջելով անձնական պատասխանատվությամբ դրանք իրականացնել սեղմ ժամկետում ու ողջ ծավալով:

ՆԳՆ ոստիկանության պետը շեշտեց հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության գործունեությունը և հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։

Կարևորվեցին նաև թրաֆիքինգի դեմ պայքարի, քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ, այսպես ասած՝ փողոցային հեղինակությունների հայտնաբերման աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Խոսելով կատարված աշխատանքի մասին՝ ՆԳՆ ոստիկանության պետը վեր հանեց թերություններն ու խնդիրները։ Նա հատուկ շեշտադրեց ծառայության ընթացքում բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում, նաև դեպքեր թաքցնելու արատավոր երևույթը։

ՆԳՆ ոստիկանության պետը պարեկային ծառայությանն ու ճանապարհային ոստիկանությանը հանձնարարեց անզիջում լինել իրավախախտների նկատմամբ, իսկ հովանավորչության դեպքեր կամ արտոնյալներ հայտնաբերելու դեպքում նշված ծառայողները կենթարկվեն պատասխանատվության։

Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտման, նաև կանխման նպատակով տարածքային բաժինների ղեկավարությանը հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունն ինչպես իրավապահ մյուս կառույցների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև կադրային քաղաքականությանը, ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

ՀՀ Ոստիկանություն Արամ Հովհաննիսյան Ճանապարհային ոստիկանություն Պարեկային ծառայություն խախտումներ Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին