f

Անկախ

Աղմկող ինքնախաբեության ճիրաններում-2


(Սկիզբը՝ այստեղ)

Օրվա իշխանությունների կողմից թիկունքից նոր հարված, այս անգամ արդեն Հայաստանի ուղղությամբ, 95թ. ԱԺ ընտրություններն ու Սահմանադրական հանրաքվեն էր, առավել ևս՝ 96-ին աննախադեպ կեղծիքներով անցկացրած նախագահական ընտրությունները։ Նրանք չթաքցրեցին ընտրությունների արդյունքների նկատմամբ իրենց մոտեցումը, եթերից հրապարակավ հայտարարելով՝ «...եթե անգամ ընդդիմությունը հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»։

Իշխանությունը բավական դաժան վարվեց Վազգեն Սարգսյան նկատմամբ՝ իրենց քաղաքական թիմի նշանաբանի հեղինակ կարգելով նրան։ Բանակն ամբողջությամբ ընդգրկվեց նախընտրական և հետընտրական գործընթացներում։ Այդ ընթացքում ուժային կառույցները աչքի ընկան իրենց հակաօրինական ու ագրեսիվ գործողություններով։ Ընտրակեղծիքների դեմ պայքարող ԱԺ ընդդիմադիր մի քանի պատգամավորներիս զրկվեցին անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորվեցին...

Միջազգային կառույցները բացասական գնահատեցին հատկապես նախագահական ընտրությունների կազմակերպման ողջ ընթացքն ու արդյունքները՝ մեզ «զրկելով» տարածաշրջանում ժողովրդավարական բաստիոն լինելու կարգավիճակից, ինչը, որպես լրացուցիչ փաստարկ, երբեմն օգտագործում էինք միջազգային հարթակներում։ Ընտրությունների միջոցով ընդդիմությանն իշխանություն չհանձնելու սկզբունքն ու կադրային քաղաքականության հարցում «...պոլի փեդ լինի՝ ՀՀՇ-ից լինի» հայտնի կարգախոսները մեկտեղվեցին՝ պետականաշինության տարածքից լուսանցք մղելով ինտելեկտը, պրոֆեսիոնալիզմը, պետական մտածողությունն ու սկզբունքայնությունը։ Արդյունքում՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նմանվեց այն նավավարին, ով հերոսաբար կարողացավ փրկել նավը փոթորկվող ծովում՝ ապահովելով արցախյան առաջին ազատամարտի փառավոր հաղթանակը, բայց խեղդվեց սեփական տարածքով հոսող գետում՝ ինչ որ միջնորդություններով ծնված Բիշքեկյան համաձայնագիրի, ինչպես նաև՝ իշխանության մնալու գայթակղությանը չդիմանալու արդյունքում։ Դրանք առաջին քայլերն էին դեպի ճչացող ինքնախաբեության նիրվանան, երբ իշխանությունը ժողովրդին համոզում էր, թե կառուցում են ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն, բայց...

Ափսոսանքով ու ցավով եմ արձանագրում սա՝ որպես այդ իրադարձությունների ականատես և ընդդիմության ՝ներկայացուցիչ։

Ցավոք, իշխանության եկած մյուս քաղաքական ուժերը նույպես գայթակղվեցին արդեն ավանդույթի ուժ սատացած այդ կարգախոսներից՝ գնահատական չտալով և դասեր չքաղելով գործած սխալներից։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես էին փորձառու և քաղաքական հստակ ստորագրություն ունեցող կադրերն ԱԺ մեծամասնական ընտրատարածքներում պարտվում հասարակությանը բոլորովին անհայտ անձերի, որոնց թիկունքում հիմնականում օրվա իշխանությունների ներկայացուցիչներն էին՝ օլիգարխիայի ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ձեռք-ձեռքի տված։ Նույն պատկերին կարող էինք ականատես լինել նաև որոշ նախարարներ ու մարզպետներ, դիվանագիտական ոլորտում նշանակումներ կտարելիս։

Քաղաքական զարգացումներում ուժային կառույցներին առանցքային դերակատարություն տալն ավարտվեց խորհրդարանի երկրապահացումով (97-99թթ.), ինչն էապես նպաստեց պետության թիվ մեկ Օրենսդիր մարմնի ապաքաղաքականացմանն ու լուրջ հարված էր ԳԽ-ի կողմից սկզբնավորված հայրենական պառլամենտական մշակույթին։

Այսպիսի քայլերով սկսվեց այն ծննդատան շինարարությունը, որտեղ պետք է սաղմնավորվեր և ծնվեր Հայաստանը դեպի կործանում տանող «ապագա կա»-ի խորհրդանիշը։

 

Ռուբեն Հակոբյան ֆեյսբուքյան գրառում Հայաստան 1996–ի նախագահական ընտրություններ խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին