f

Անկախ

Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ․ Րաֆֆի Հովհաննիսյան


Քաղաքական  գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է.

«Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։

Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։

Եվ մենք արեցինք ամենքս միասին՝ նաև ի հեճուկս մեզ, կոմիտեներով, ջոկատներով, անհատ հերոսներով, մտավորականներով, հոգևորականներով, զինվորականներով, ապաև հայոց հպարտության բանակով։

Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ։

Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը։

Իսկ ընդհանրապես՝ տարեդարձներ նշելուց և անկեղծ, բայց մոդայիկ դարձած ու խիստ ուշացած հավաքներ գումարելուց զատ՝ արժե, որ յուրաքանչյուրը ստանձնի ինքնամաքրող իր մեղքի բաժինը։ Առանց բացառության և առանց արդարացումների։

Նախագահ, պաշտոնյա, ընդդիմախոս, գիտնական, վերլուծաբան, գործիչ, լրագրող, իրավապաշտպան՝ ամեն մեկս։

Որ չփոխեցինք մեր անցյալը, որ բերեցինք այս անտերունչ ներկան։

Ես առաջին օրվանից՝ որպես նախարար, իրավաբան, քաղաքացի, ապա և պատգամավոր, կողմնակից եմ եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանադրականությանը և, ըստ այդմ, նրանց ճանաչմանը՝ իբրև այդպիսին։ Ոչ տանը, ոչ էլ օտար մայրաքաղաքներում որևէ շեղում կամ տարընթերցում երբևէ չի եղել։ Հավանաբար՝ բավարար հետևողական չեմ եղել այս դիրքորոշման կենսակոչման մեջ։

Իմ քվեարկությամբ որևէ իշխանություն՝ նախկին կամ ներկա, չի եկել իշխանության։ Եղել եմ սկզբունքային ընդդիմադիր բոլորին։ Երբեք չեն ասի, բայց նրանք գիտեն իրենց ասելիքն ինձ և մեր ժողովրդին։

Ամենամեղավորը, սակայն, ես եմ, որ, չնայած իմ լիակատար մերժումին, իմ ապրած կյանքով հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին՝ իր ուխտադրուժ գերագույնով մեկտեղ։

Ահա և իմ տոնական խոստովանությունը՝ նախագահական երդման փոխարեն, անցողիկ, բայց անհրաժեշտ։

Որովհետև միայն Հայրենիքն է, որ հավերժ է՝ իր գոյամարտով հանդերձ»։

 

Հայաստան ղարաբաղյան շարժման 35-ամյակ Րաֆֆի Հովհաննիսյան հայտարարություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին