Թուրքական «Հայաթասպորի» և Գանայի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Քրիստիան Ատսուին Թուրքիայում երկրաշարժից 11 օր հետո մահացած են գտել փլատակներում։
Այդ մասին թվիթերյան գրառումով հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մուրատ Ուզունմեհմետը։
31-ամյա ֆուտբոլիստն անցած տարի էր տեղափոխվել «Հայաթասպոր»։ Ակումբային կարիերայում նա հանդես է եկել նաև «Պորտուում», «Չելսիում», «Վիտեսում», «Էվերտոնում», «Բորնմուտում», «Մալագայում», «Նյուքասլում» և «Ալ Ռայեդում»։