f

Անկախ

Արամ Ա Կաթողիկոս. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը սիրիահայության հետ է. Վեհափառ Հայրապետն այցելէլ է Հալեպ (լուսանկար)


Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զորակցության հովվապետական այց է կատարել Հալեպ՝ աղետալի երկրաշարժից հետո զորակցությունը հայտնելու սիրիահայությանը։ Այս մասին տեղեկացնում  է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։

«Սուրիոյ մէջ տեղի ունեցած աղէտալի երկրաշարժէն ետք, Հինգշաբթի, 16 Փետրուար 2023-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետ, հովուապետական զօրակցական այցելութեամբ, շքախումբով ժամանեց Հալէպ, գօտեպնդելու սուրիահայութիւնը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը յայտնելու անոր:

Ս. Աստուածածին եկեղեցւոյ ղօղանջին ներքոյ, Նորին Սրբութիւնը դիմաւորուեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեանի, Բերիոյ Թեմի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի Տ. Պետրոս Արք. Միրիաթեանի, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Համայնքապետ Վերապատուելի դոկտ. Յարութիւն Սելիմեանի, Հալէպի գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական-հիւպատոս Բաբգէն Պատալեանի, ՀՀ մարդասիրական առաքելութեան խումբի պատասխանատուին, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեանի, Ազգային Երեսփոխանական Ժողովի եւ Ազգային Վարչութեան անդամներուն, հալէպահայ երեք կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն, հալէպահայ մշակութային, մարզական եւ բարեսիրական միութիւններու՝ Համազգայինի, ՀՄԸՄ-ի, ՍՕ Խաչի, ՀԲԸՄ-ի, ՀԵԸ-ի, Նոր Սերունդ, Կրթասիրաց, Ազգային Մշկթ., Գերմանիկ Վասպուրական Մշկթ. միութեանց, կրթական հաստատութիւններու ներկայացուցիչներուն, եկեղեցիներու թաղական խորհուրդներուն, դպրաց դասերուն, ՍԵՄ-ի, Սուրիոյ Պատանեկան Միութեան անդամներուն, ՀՄԸՄ-ի տարազաւոր սկաուտներուն եւ հաւատացեալ ժողովուրդին կողմէ:

Վեհափառ Հայրապետի շքախումբին մաս կը կազմէին «Կիլիկիա» Մատենադարանի տնօրէն եւ Բերիոյ Հայոց Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան, Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան, Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեան, Լիբանանի ՀՅԴ Կ․Կոմիտէի ներկայացուցիչ եւ Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգ. Կեդրոնական Վարչութեան աւագ ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեան։

Եկեղեցւոյ մուտքին տեղի ունեցաւ աղ ու հացի աւանդական օրհնութիւն, Համազգայինի «Սարդարապատ» պարախումբի պարմանուհիներուն տարազաւոր ներկայութեամբ, ապա Վեհափառ Հայրապետը թափօրով եւ դպրաց դասի «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ մուտք գործեց Ս. Աստուածածին եկեղեցի, ուր հանդիսապետեց Սրբ. Վարդանանց Զօրավարաց տօնին նուիրուած Սուրբ եւ Անմահ Պատարագին, հոծ հաւատացեալներու ներկայութեան։ Պատարագը մատուցեց Արժ. Տ. Զարեհ Քհնյ. Շաքարեան։

Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Եպս. Աշգարեան հոգեւորանակաց դասուն, Ազգ. Իշխանութեան, միութիւններուն եւ հալէպահայութեան անունով ողջունեց վեհափառ հայրապետը եւ փառք տուաւ Աստուծոյ, որ երկրաշարժէն փրկուած հալէպահայութիւնը արժանի դարձաւ հայրապետին զօրակցական այցելութեան:

Արամ Ա. Կաթողիկոս ժողովուրդին ուղղեց իր հայրապետական պատգամը, ըսելով. «Եկած եմ Հալէպ ձեր ցաւը բաժնելու, ձեր մտահոգութիւնը իմանալու եւ երկրաշարժին յառաջացուցած վնասներուն աւելի մօտէն տեղեակ դառնալու»: Ապա աւելցնելով ըսաւ. «Հրաշք է մեր գոյութիւնը այսօր, փոքր ազգ եղանք, սակայն Աստուծոյ դառնալով, Աստուծոյ ներկայութեամբ մեր կեանքը հզօրացնելով գոյատեւեցինք․ այսօր մեր ժողովուրդը տագնապի մէջ է փաստօրէն ամէն տեղ, Հայաստանի մէջ, Ղարաբաղի մէջ, Լիբանանի մէջ, Սուրիոյ մէջ եւ ամէնուր։ Տագնապին ձեւը, տարողութիւնը տարբեր է, սակայն ըստ էութեան մեր ազգը տագնապներով շրջապատուած է, տագնապներով լեցուն է մեր կեանքը: Այս պայմաններուն մէջ մենք պէտք չէ յուսահատինք, այլ մեր հաւատքով հզօրացած պէտք է դառնանք Աստուծոյ, միշտ ըսելով. «Դուն ես, Աստուած, մեր կեանքի հզօրութեան աղբիւրը»»։

Արամ Ա. Կաթողիկոս հաստատեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր թեմերով, կառոյցներով, մարմիններով, իր բոլոր կարելիութիւններով ձեզի հետ է սիրելի ժողովուրդ հայոց, Սուրիոյ տարածքին հաստատուած մեր ժողովուրդի զաւակներուն հետ։ Կը ցաւիմ որ մենք վնասներ, մահեր ունեցանք այստեղ, նաեւ նախկին Կիլիկիան աշխարհի մեր քաղաքներուն մէջ՝ Մալաթիա, Մարաշ, Իսկէնտերուն, … այս բոլորը կը յիշենք այսօր, որ Աստուած իր երկնքի թագաւորութեան մէջ ընդունի հոգիները զոհերուն, շուտափոյթ ապաքինում պարգեւէ բոլոր հիւանդներուն, վիրաւորներուն։ Տակաւին վիրաւոր են մեր ժողովուրդի զաւակները, գիտեմ, յառաջիկայ ժամերուն աւելի մօտէն ամբողջական կերպով պիտի իմանամ թէ ի՞նչ են կարիքները, մտահոգութիւնները մեր ժողովուրդի զաւակներուն եւ մեր կարելին, գերագոյնը պիտի կատարենք, որպէսզի ձեր ցաւերը բուժուին, ձեր մտահոգութիւնները վերանան, որպէսզի կարենանք ՄԻԱՍՆԱԲԱՐ ծառայել մեր ժողովուրդի զաւակներուն»:

Վարդանանց տօնը յիշատակելով, Վեհափառ Հայրապետը յայտնեց, թէ հայ ժողովուրդը Ղեւոնդներ ու Վարդաններ տուաւ, որոնք վասն հաւատոյ ու վասն հայրենեաց գիտակցօրէն ու հաւատքով Աւարայր գացին եւ իրենց արիւնը թափեցին։ Հետեւաբար, մեր կեանքի տագնապներուն ու չարիքներուն դիմաց պէտք չէ ընկճուինք։

Նորին Սրբութիւնը եզրափակելով ըսաւ. «Այս պահուն, այս սրբազան խորանէն ես կոչ կ՚ուղղեմ մեր ժողովուրդի զաւակներուն ամէն տեղ, մեզի համար սրբազան պարտաւորութիւն է օգնել Սուրիոյ հայերուն եւ մասնաւորաբար Հալէպի հայերուն, տանք ինչ որ կրնանք եւ մասնակից դառնանք Սուրիոյ հայութեան վերականգնումին»:

Պատարագէն ետք, Վեհափառ Հայրապետը լրատուամիջոցներուն դիմաց կոչ ուղղեց միջազգային ընտանիքին՝ չեղեալ համարելու Սուրիոյ վրայ սահմանուած պատժամիջոցները եւ փութալու աղէտահար ժողովուրդի օգնութեան։

Աւարտին, եկեղեցւոյ ներքնասրահէն ներս ժողովրդային աջահամբոյր տեղի ունեցաւ։

Արամ Կաթողիկոս այս առիթով շնորհաւորեց Մակար Եպս. Աշգարեանը՝ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ ընտրուելուն առիթով եւ գնահատեց ընտրութեան առաջին իսկ օրէն իր բերած ծառայութիւնը, յատկապէս աղէտալի երկրաշարժի օրերուն, երբ ժողովուրդի զաւակներուն կողքին կենալով գօտեպնդեց զանոնք: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ նաեւ Սուրիոյ պատերազմի տարիներուն Բերիոյ Հայոց Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի ծառայութեան: Նորին Սրբութիւնը գնահատեց Ազգ. Երեսփոխանական Ժողովը, Ազգ. Վարչութիւնը, Կրօնական Ժողովը եւ բոլոր կազմակերպութիւններուն եւ միութիւններուն ազգանուէր գործունէութիւնը, յայտնելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը եւ հրաւիրեց բոլորը յառաջիկայ օրերուն միասնաբար աշխատելու՝ հալէպահայութեան կեանքը վերականգնելու ի խնդիր:

Ժողովուրդի զաւակները միասնաբար երգեցին «Ի Վեհ Բարձանց»-ը, «Թէ Հայրենեաց»-ը եւ «Կիլիկիա» մաղթերգը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արամ Ա կաթողիկոս սիրիահայեր Երկրաշարժ Հայաստան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին