Երևանի քաղաքապետարանը փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, ժամը 12:00 - 18:00 –ն, բոլոր մեծերին ու փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Կարդանք հայերեն» գրական-երաժշտական միջոցառման: Կներկայացվեն Հ. Թումանյանի՝ Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթները, ելույթ կունենան՝ Կաթիլ, Բայ դը վեյ, Կամի և Նեմրա խմբերը: Առանձին տաղավարներով ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց հայերեն գրքերը հասանելի կլինեն 50 տոկոս զեղչով: