f

Անկախ

«Փաստ». Բուհերում մինչև 7 անվճար տեղ կհատկացվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի N597-ն որոշման մեջ: Նշվում է, որ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ բուհերի ընդունելության գործող կարգի վերանայման անհրաժեշտությունից, ինչը պայմանավորված է բարձրագույն կրթության ոլորտում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ներառականության միտումներից: Պետական և ոչ պետական բուհեր ընդունելության գործընթացը կարգավորվում է այդ որոշմամբ սահմանված կարգով, նախատեսվող լրացումները վերաբերում են ընդունելության միասնական պահանջների սահմանմանը և հստակեցմանը:

Համայնքային ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դիմումների հիմքով յուրաքանչյուր տարի, ՀՀ բուհերի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ, համապատասխան մասնագիտությունների մրցութային քննություններից դրական միավորներ ստացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդներին պահուստային տեղերից հատկացվում են անվճար ուսուցման տեղեր: Ընդունելության մրցույթից հետո որոշ մասնագիտություններ (կրթական ծրագրեր) չեն համալրվում կամ համալրվում են մասնակի (1-3 դիմորդ), արդյունքում հնարավոր չի լինում բուհերում ձևավորել համապատասխան ակադեմիական խմբեր (հիմնականում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով):

Հաշվի առնելով սա՝ բուհերի առաջարկությունների, ինչպես նաև նախորդ տարիների ընդունելության քննությունների վերլուծության հիման վրա անհրաժեշտություն է առաջանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով ընդունելություն իրականացրած բուհերի անվճար ուսուցման համակարգի մասնակի համալրված տեղերի վերաբաշխման՝ տվյալ մասնագիտության կրթական ծրագրի ուղղվածությանը համապատասխան մեկ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով): «ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ընդունելության կարգում» նախատեսված փոփոխությունը հնարավորություն կտա մինչև 7 անվճար տեղ հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին