f

Անկախ

«Ժողովուրդ». Փաշինյանի աշխատակազմը մանիպուլացրել է հասարակությանը


Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Այդ ժամանակ մամուլի հաղորդագրություն տարածվեց նախորդ տարվա կոմիտեի գործունեության մի քանի ցուցանիշների մասին:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության՝ վարձակալության տրված պետական գույքի դիմաց 2022 թվականին հավաքագրվել եւ պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, 2021-ի համեմատ՝ 200%-ով ավելի։

Ավելի ուշ, սակայն, վարչապետի պաշտոնական կայքում վերոհիշյալ մամուլի հաղորդագրությունը ենթարկվել է փոփոխությունների․ խմբագրված տարբերակում փոփոխվել է վարձակալության տրված գույքի դիմաց հավաքագրված գումարների թիվը՝ 11 մլրդ դրամից դառնալով 470 մլն դրամ։ Նախորդ տարվա նկատմամբ 200% աճի վերաբերյալ համեմատությունը թողնվել է անփոփոխ։

Փաստերի ստուգման հարթակը նկատել է, որ ո՛չ կոմիտեն եւ ո՛չ էլ վարչապետի աշխատակազմը որեւէ կերպ չեն տեղեկացրել վարձակալությունից ստացված մուտքերի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում արված էական փոփոխությունների մասին։ Ավելին՝ Պետգույքի կառավարման կոմիտեն հաղորդագրությունը տարածելու հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է վարչապետին ներկայացված հաշվետվության մասին «Լուրերի» պատրաստած ռեպորտաժը, որում վարձակալության դիմաց բյուջե արված մուտքերի վերաբերյալ նշվում է ոչ թե խմբագրված 470 մլն թիվը, այլ 11 միլիարդը։

Ավելին, 11 մլրդ դրամը ոչ թե գույքի վարձակալությունից, այլ անշարժ գույքի օտարումից պետբյուջե մուտքագրված գումարն է։ Փաստենք, որ վարչապետի աշխատակազմը, պետգույքի վարձակալությունից ստացված բյուջեի մուտքերի փոխարեն, նախ ներկայացրել է օտարումից բյուջե մուտքագրված գումարները, դա ներկայացրել է որպես նախորդ տարվա համեմատ 200-տոկոսանոց աճ, այնուհետեւ փոփոխել եւ ներկայացրել է իրական մուտքերը, սակայն նախորդ տարվա համեմատությունը թողել է անփոփոխ, իսկ արված փոփոխության վերաբերյալ որեւէ ծանուցում չի արվել։ Ահա այսպես են մանիպուլացնում հասարակությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին