f

Անկախ

Թուրքիայում երկրաշարժից հետո կողոպուտները վերածվել են ավազակության. Բագրատ Էստուկյան


Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհված 11 հայերն էլ հուղարկավորվել են, նրանից, սակայն, երեքն են հայոց պատրիարքության կողմից ուղարկված ավագ քահանայի ձեռամբ հուղարկավորվել, իսկ մյուսները դժբախտաբար պատշաճ կերպով չկարողացան հուղարկավորվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Էստուկյանը փլատակներում մնացած հայերի մասին տվյալներ չունի, իսկ վիրավորները, նրա տեղեկություններով, երկուսն են. քույրեր, որոնք կոտրվածքներ ունեն։

Թուրքիայի հայաբնակ Վագըֆ գյուղի բնակիչները, որոնք երկրաշարժից հետո անվտանգությունից ելնելով գիշերել են դրսում, Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հետզհետե վերադառնում են իրենց տներ։

«Առաջին օրերի սարսափի հետեւանքն էր, որ ոչ մեկ չէր ուզում տուն մտնել, խոսքն ի դեպ, երկրաշարժի գոտի հանդիսացող բոլոր բնակավայրերի մասին է։ Մարդիկ դրսում էին գիշերում։ Վագըֆ գյուղը գրեթե վնաս չի կրել, շենքեր չեն փլվել, միայն մի քանի շենք է վնասվել։ Բարեբախտաբար գյուղից զոհեր չեն եղել, բայց զոհված հայերից երկուսը նախկինում բնակվել են Վագըֆ գյուղում»,– ասաց Էստուկյանը։

Վագըֆ գյուղի բնակիչներն ըստ Բագրատ Էստուկյանի, մերժում են պետության եւ հայ համայնքի կողմից ուղարկված օգնությունը, քանի որ ապահովված են անհրաժեշտ սննդով ու այլ պարագաներով։

«Ասում են՝ իզուր ապրանք մի բերեք այստեղ, որ թափոն չդառնա։ Խորհուրդ են տալիս այդ օգնությունը ուղարկել ուրիշ աղետյալների, որովհետեւ գյուղը օգնության կարիք չունի։ Գյուղում երկրաշարժից հետո հոսանք չկար, նրանք ապահովվել էին գեներատորով, երեկվանից արդեն գյուղում վերականգնվել է հոսանքի մատակարարումը։ Կարելի է ասել, որ հայ համայնքն այս պահին օգնության կարիք չունի, որովհետեւ հայոց պատրիարքարանը խիստ կազմակերպված աշխատում է, նրա կողքին են նաեւ հասարակական կազմակերպություններ, օրինակ, «Մեր հայեր» անունով խմբակ կա, որն աշխատում է նրանց օգնելու ուղղությամբ»,– պատմեց ստամբուլահայ Բագրատ Էստուկյանը։

Փետրվարի 8–ին Հայաստանից Թուրքիա մեկնած 27 փրկարարները, որոնք դեռ չեն վերադարձել հայրենիք, աշխատել են Ադըյաման քաղաքում, որը նախկինում հայաբնակ էր։ Ըստ Էստուկյանի, այնտեղ հիմա էլ ծպտյալ շատ հայեր են ապրում։

«Հայ փրկարարներին հաջողվել է 3 ողջ մարդու դուրս բերել փլատակներից, ինչպես նաեւ 10–ից ավելի աճյուն»,– ասաց Բագրատ Էստուկյանը։

Ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում կողոպուտների թիվն ավելացել է։ Եթե երկրաշարժին հաջորդած պահերին ու օրերին մարդիկ սովից, կարիքից  դրդված էին մթերային խանութներ կողոպտում, ապա վերջին օրեին դա վերածվել է գողության։

«Սկզբում կողոպտվում էին առեւտրի կենտրոնները, մարդիկ սնունդ էին հայթհայթում, թալանն այդ խանութներում բնական էր, բայց հետզհետե այն վերածվեց հարստահափշտակության։ Մարդիկ սկսեցին հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, բջջային հեռախոսներ գողանալ, ոսկերիչներին թալանել։ Հանդուրժողականությանը դիմավորված կողոպուտը հետզհետե վերածվեց ավազակության։ Դրա համար էլ թե՛ իշխանությունները, թե՛ հասարակ ժողովուրդը շատ վայրագ պատժամիջոցներ են կիրառում, շատ դեպքերում էլ անհիմն մեղադրանքներ են ներկայացնում։ Որեւէ մեկը, ով իրենց օտար կթվա եւ չի կարող իր ինքնությունը նրանց գոհացնելու համար պարզել՝ անմիջապես ենթարկվում է ավազակային վերաբերմունքի, լինչի դատաստանի, նույնիսկ մահացողներն էլ կան։ Իրավապահ մարմինները շատ ուշ ներթափանցեցին երկրաշարժի աղետի գոտիներ, եւ նրանք էլ նոր անկարգության աղբյուր դարձան,  քիչ առաջ նշածս լինչի երեւույթների հետեւում իրավապահ մարմիններից էլ կան»,– ասաց Բագրատ Էստուկյանը։

Կողոպուտների հետեւանքով հայեր չեն տուժել, բայց ապահովությունից ելնելով ըստ Էստուկյանի, օրինակ, Վագըֆ գյուղում հերթապահություն է իրականացվում։

Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին Թուրքիայում եւ Սիրիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Վերջին տվյալով՝ զոհվել է ավելի քան 37 հազար մարդ, որոնցից 5000–ից ավելին՝ Սիրիայում։

Բագրատ Էստուկյան Թուրքիա երկրաշարժ զոհեր Ավերածություններ Հայաստան խմբագրի ընտրանի կողոպուտ

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին