f

Անկախ

Շիրակի մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը. բացահայտման ցուցանիշը վատթարացել է 20 տոկոսով


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում՝ ամփոփելու 2022 թվականի գործունեության արդյունքները:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազի առաջին կանգառը Շիրակի մարզի դատախազությունում է եղել: Մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, 2022 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս, անդրադարձ է կատարել մարզում գրանցված հանցավորության վիճակին, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքներին և դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մասնավորապես, Հանրապետության գլխավոր դատախազին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը: 2022 թվականին բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.5% (2021 թվականի համեմատ՝ բացահայտման ցուցանիշը վատթարացել է 20.2%-ով):

Նախորդ տարի Շիրակի մարզում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 439 դեպք՝ 72-ով ավելի 2021 թվականի ցուցանիշից։ 2022 թվականին արձանագրվել է սպանության 5 դեպք (2021 թվականի համեմատ՝ դեպքերի աճ կամ նվազում տեղի չի ունեցել): 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով կատարվել է ինը ուսումնասիրություն, որից չորս ուսումնասիրության առարկա է ավելի քան 150 անշարժ գույք: 2022 թվականի ընթացքում քննվել է 51 կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ վարույթ (2021 թվականին` 112): 2022 թվականին արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 22 դեպք (2021 թվականին՝ 37 դեպք):

2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործություններով դատարան է ուղարկվել վեց քրեական գործ (վարույթ)՝ 12 անձի վերաբերյալ (2021 թվականին` 24 քրեական գործ (վարույթ)՝ 40 անձի վերաբերյալ): Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կատարվել է 52 ստուգում և ուսումնասիրություն (2021 թվականին` 51), որոնց արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել (2021 թվականին հայտնաբերվել էր 12 խախտում): 2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից դատարան է ուղարկվել 263 քրեական գործ (վարույթ)՝ 298 անձի նկատմամբ (2021 թվականին՝ 243 քրեական գործ (վարույթ)՝ 309 անձի նկատմամբ):

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկույցում ներկայացված ուղղությունների և ցուցանիշների կապակցությամբ տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ: Աննա Վարդապետյանի հաջորդ կանգառը Լոռու մարզի դատախազությունում է եղել, որտեղ մարզի նորանշանակ դատախազ Արմեն Շահբազյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:

Մասնավորապես, 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով սկսվել է 156 ուսումնասիրություն, հայտնաբերվել է խախտումների 16 փաստ։ 2022 թվականի ընթացքում մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման 20 հայց է ներկայացվել դատարան` բռնագանձման գումարի ընդհանուր չափը՝ 91 մլն 909 հազար 109 դրամ: 2022 թվականի ընթացքում ոստիկանության բաժիններում կատարվել է 112 ստուգում և վերստուգում, 254 ուսումնասիրություն և 86 ամփոփում: Արդյունքում՝ հայտնաբերվել է 157 խախտման դեպք, որոնցով դատախազների հանձնարարությունների հիման վրա նախապատրաստվել է 58 նյութ. դրանցից 39-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 19-ով հարուցվել է քրեական գործ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու հանձնարարական է տվել:

Անդրադառնալով Լոռու մարզում առկա բնապահպանական հանցագործություններին, մասնավորապես՝ պետությանն էական վնաս պատճառող ապօրինի անտառահատումներին՝ Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է քննված վարույթների (գործերի) հիման վրա ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ ուղղված այդ հանցատեսակի կանխարգելմանն ու ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարն առավել արդյունավետ դարձնելուն:

Երկու մարզերի դատախազների կողմից ներկացված հաշվետվություններում կարևորվել է Շիրակում և Լոռիում Պարեկային ծառայության գործունեությունը՝ ուղղված հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը: Գլխավոր դատախազ Վարդապետյանի վերջին կանգառը եղել է Լոռու կայազորի զինվորական դատախազությունում: Հաշվետվության ամփոփմանը ներկա են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալիկ Ցականյանը, ՀՀ ԱԱԾ Լոռու և Տավուշի հակահետախուզության բաժնի պետերը, ՀՀ ՊՆ Վանաձորի, Իջևանի և Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետեր Էդիկ Անդրյանը, Մուրադ Մկրտչյանը և Էդիկ Սարգսյանը, Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար Սամվել Գևորգյանը: Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանը ներկայացրել է 2022 թվականի ամփոփ հաշվետվությունը:

Անդրադարձ է կատարվել զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց գործածելու կամ օգտագործած վիճակում ծառայության ներկայանալու դեպքերի քննության և որակման առանձնահատկություններին: Գլխավոր դատախազը Զինվորական դատախազությանը հանձնարարել է ՊՆ ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ համագործակցությամբ վերոնշյալ դեպքերի բացահայտման և քննության ուղղությամբ մշակել փոխգործակցության արդյունավետ ձևաչափ:

Հայաստան Շիրակի մարզ Գլխավոր դատախազություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին