f

Անկախ

Թուրքիայում և Սիրիայում 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի երկրաշարժերից հետո. ԱՀԿ


Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Կարիքները վիթխարի են, ավելանում են ժամ առ ժամ։ Երկու երկրներում էլ մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի», - ասել Է նա։ Կազմակերպությունում նշել են, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 31 հազար մարդ, վիրավորների թիվը գրեթե 100 հազար է, իսկ Սիրիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհ է դարձել գրեթե 5 հազար մարդ։ «Այս բոլոր թվերն, ամենայն հավանականությամբ, կաճեն», - ընդգծել Է Կլյուգեն:

«Մենք վերջին հարյուրամյակում ամենամեծ բնական աղետի ականատեսն ենք ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում: Մենք տակավին ուսումնասիրում ենք դրա մասշտաբները», - հավելել Է նա։ ԱՀԿ-ն դիմել Է 43 միլիոն դոլար տրամադրելու կոչով՝  երկրաշարժի հետևանքների վերացման, ինչպես նաև տուժածներին օգնության համար: «Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին այս գումարը կկրկնապատկվի, քանի որ մենք կունենանք այս ճգնաժամի մասշտաբների և կարիքների ավելի ստույգ գնահատումը», - ասել Է տարածաշրջանային բյուրոյի տնօրենը:

Երկրաշարժ Թուրքիա Սիրիա զոհեր և վիրավորներ Ավերածություններ ԱՀԿ Աշխարհում

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին