f

Անկախ

Երկրաշարժի դիվանագիտություն. Թուրքիային օգնում են՝ նույնիսկ մոռացության տալով հին վիրավորանքները, իսկ Սիրիային չեն շտապում օգնել. Коммерсанть


Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերի զոհերի թիվն անցել է 33 հազարից, ընդ որում, ՄԱԿ-ը զգուշացնում է, որ սա վերջնական թիվ չէ. դեռ չեն որոնվել բոլոր փլատակները: Միջազգային հանրության համար մարտահրավեր է նաև օգնությունը տուժածներին, հատկապես՝ Սիրիայում, որտեղ բնական աղետին գումարվում է ընդհանուր քաղաքական իրավիճակը՝ երկարամյա պատերազմի հետևանքները և միջազգային պատժամիջոցները: Եվ եթե հանուն Թուրքիային օգնելու շատ երկրներ, օրինակ՝ Հունաստանը և Հայաստանը, պատրաստ են փակել աչքերը հին վիրավորանքների և ներկայիս տարաձայնությունների վրա, ապա սիրիացիներին համաձայն են օգնել եզակիները:

«Դարի երկրաշարժ», այսպես են անվանում մի շաբաթ առաջ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած սոսկալի աղետը: Կիրակի երեկոյան զոհերի թիվը երկու երկրներում գերազանցեց 33 հազարը, որոնցից գրեթե 30 հազարը՝ գավառներում: Սակայն ՄԱԿ-ում այս տխուր վիճակագրության աճ են սպասում:

«Շատ դժվար է ճշգրիտ գնահատական տալ, քանի որ դեռ պետք է փլատակներ քանդել»,- ասաց SkyNews հեռուստաալիքի հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերի գծով  տեղակալ Մարտին Գրիֆիթսը աղետի գոտու շրջաններն այցելելիս: Ընդ որում, նա ընդգծեց, որ հատկապես ծանր վիճակում են սիրիացիները: «Մինչև հիմա մենք չենք արդարացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մարդկանց հույսերը: Նրանք արդարև իրենց լքված են զգում»,- գրել է պարոն Գրիֆիթսը Twitter-ում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն Սիրիայում անօթևան կարող է մնալ մինչև 5,3 մլն մարդ: Ընդհանուր հաշվով երկրաշարժից տուժել է գրեթե 26 մլն մարդ: Եվ եթե Թուրքիային տասնյակ պետություններ են օգնության ձեռք մեկնել՝ ուղարկելով փրկարարների խմբեր և մարդասիրական բեռներ, ապա սիրիացիներին աղետի առաջին օրերին  եզակի երկրներ էին օգնում: Ստիպված էին մարդկանց փլատակներից հանել հիմնականում սեփական ուժերով:

Այն շրջաններ, որոնք պաշտոնական սիրիական իշխանության հսկողության տակ են, օգնության եկան ռուսական փրկարարները, իսկ ահա ընդդիմության և արմատական խմբավորումների պատասխանատվության գոտում որևէ մեկի վրա չէին կարող հույս դնել:

Այս երկրում, որը վերջին 12 տարին քաղաքացիական պատերազմի վիճակում է, պայքարում է ահաբեկչության դեմ և միաժամանակ փորձում է գոյատևել արևմտյան պատժամիջոցների պայմաններում, անհրաժեշտ տեխնիկա չգտնվեց, որպեսզի քանդվեին փլատակները: Հարց ծագեց նաև, թե որտեղ տեղավորել մարդկանց, երբ ահռելի թվով շենքեր դեռ չեն վերականգնվել պատերազմից հետո: Բացի այդ, ողջ մնացածներին տաքացնելու և կերակրելու միջոցներ չկան: Մարդասիրական օգնությունն ուշանում է: Իսկ այն, ինչ դժվարությամբ հավաքել են, երբեմն դժվար է տուժածներին հասցնել: Խմբավորումները, որոնք հսկում են այս կամ այն շրջանը, հաճախ չեն թողնում անցկացնել մարդասիրական բեռները: Մարդասիրական շարասյուների պահակախմբերի համար լրացուցիչ անցակետեր են բացվել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին և Դամասկոսի ու Իդլիբի ապաէսկալացիայի գոտու զինյալների կողմից վերահսկվող շրջանների շփման գծում։ Բայց դա դեռ շատ հեռու է բավարար լինելուց:

Մոտ օրերս ՄԱԿ ԱԽ-ում քննարկում է նախատեսվում, թե էլ ինչպես կարելի է օգնել Սիրիային:  Հիմնական հարցերից մեկը պատժամիջոցները հանելն է: Դա պնդում է Դամասկոսը Մոսկվայի լիակատար աջակցությամբ: Անցած հինգշաբթի ԱՄՆ ֆիննախում հայտարարեցին, որ մինչև օգոստոս սիրիական պատժամիջոցներից ազատել են երկրաշարժի հետևանքների վերացման գործունեությունը: Դա հնարավորություն կտա կենտրոնական բանկին դրամական փոխանցումներ ստանալու արտասահմանում ապրող սիրիացիներից, ինչպես նաև՝ միջազգային մարդասիրական օգնություն: Սակայն Սիրիայի ԱԳՆ-ում հայտարարեցին, որ ԱՄՆ-ի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ «նախկին ձևական որոշումների կրկնություն՝ ուղղված սոսկ մարդասիրության սին տպավորություն ստեղծելուն»: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ «Արևմուտքը նախապատվությունը տալիս է քաղաքականությանը, ոչ թե հումանիտար իրավիճակին»: Այս խորապատկերում Սիրիայի առաջնորդը հատուկ երախտագիտություն հայտնեց նրանց, ովքեր մենակ չթողեցին Սիրիային ծանր պահին: Համերաշխություն ցուցաբերեցին առաջին հերթին արաբական երկրները, Իրանը և Ռուսաստանը: Կիրակի օրը անձամբ Դամասկոս ժամանեց ԱՄԷ ԱԳՆ-ի ղեկավար Աբդուլլա բեն Զաիդ Ալ Նահայանը:

Երկրաշարժից հետո կիրակի օրը բարձրաստիճան հյուրեր ընդունեցին նաև Թուրքիայում: Նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում հանդիպեց Քաթարի էմիր Թամիմ բեն Համադոմ Ալ Թանիի հետ, իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ  Չավուշօղլուն հույն գործընկերոջ հետ մեկնեց երկրաշարժից տուժած շրջանները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին Աթենքը և Անկարան զինված առճակատման եզրին էին, տեղի ԶԼՄ-ները  Հունաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Թուրքիա անվանեցին «երկրաշարժի դիվանագիտություն»:

Բայց նման բան տեղի էր ունեցել արդեն 1999 թվականի երկրաշարժի ժամանակ, երբ նախ հույները օգնության եկան թուրքերին, այնուհետև՝ հակառակը: «Այն ժամանակ ես ասացի, որ մենք չպետք է սպասենք հերթական երկրաշարժին, որպեսզի լավացնենք մեր հարաբերությունները: Ես դա կրկնում եմ հիմա որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար: Մենք պետք է ջանքեր գործադրենք մեր հարաբերությունները նորոգելու համար»,- ասաց գործընկերոջը պարոն Չավուշօղլուն: Քաղաքականության վրայով անցավ նաև Հայաստանը՝ մարդասիրական օգնություն ուղարկելով Թուրքիա՝ չնայած այդ հարևան երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: Այդպիսի աջակցությանը Դամասկոսում կարող են միայն նախանձել:

Մարիաննա Բելենկայա

Աղբյուրը՝ Коммерсанть

 

 

Մերձավոր Արևելք Թուրքիա Սիրիա Երկրաշարժ Հայաստան Հունաստան

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին