Փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: