f

Անկախ

Էրդողանը Հունաստանին սպառնում է ցեղասպանության կրկնությամբ. Վիկտոր Նադեին-Ռաևսկի


Կկարողանա արդյոք թուրքական վարչակարգի ղեկավարը պահել իշխանությունը մայիսի 14-ից հետո: Ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում ինչպե՞ս է ազդում Հայաստանի վրա: Ինչո՞ւ է Անկարան լարում հարաբերությունները Աթենքի հետ: Реалист գործակալության հարցերին պատասխանում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվ. համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների հետազոտությունների ինստիտուտի (ИМЭМО) ավագ գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Ինչո՞ւ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրություններն առաջ գցեց մայիսի 14-ին: Ինչո՞ւ է շտապում:

Վիկտոր Նադեին-Ռաևսկի – Նա ճիշտ է անում, որ շտապում է, որովհետև նրա հեղինակությունն ընկնում է, ինչպես և նրա կուսակցության հեղինակությունը: Ընտրություններում հնարավորությունները նվազում են, և բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նախագահական ընտրություններն անհուսալի են:

Իհարկե, չարժի առանձնապես հավատալ այդ հարցումներին: Մենք գիտենք՝ նայած, թե ովքեր են պատվիրում այդ հարցումները, ըստ այդմ էլ դրանք արվում են, անաչառությունը դրանից տուժում է: Այդուհանդերձ բուն իրավիճակը ցույց է տալիս, որ եթե Էրդողանն անցնում է երկրորդ փուլ ընտրություններում, իսկ առաջին փուլում որևէ հաղթանակ չի կարող լինել, ապա նա հանդես է գալիս Ստամբուլի քաղաքապետի դեմ, և հաղթանակը հենց քաղաքապետինը կլինի:

Նույնը, եթե մնա Էրդողան և Անկարայի քաղաքապետ զույգը: Դա Էրդողանի համար տագնապալի է: Դեռևս իրավիճակը կարելի է վերահսկել, աշխատել այն դրական գործոնների ուղղությամբ, որոնց հաջողացրել է հասնել նա արտաքին քաղաքականության մեջ: Թուրքերը քաղաքականացված ժողովուրդ են, նրանք ուշադրություն են դարձնում իրենց երկրի դիրքին աշխարհում, և դա քիչ դեր չի խաղում: Եվ դա առավելություն է հակառակորդների նկատմամբ, քանի որ հենց Էրդողանն է ցույց տալիս, որ Թուրքիան մի երկիր է, որի հետ ստիպված են հաշվի նստել: Դա նրա օգտին է գործում: Եվ քանի դեռ ծավալվում են այդ ալիքները, դեռ խթան ու  տրամադրություն կա նրա օգտին, ավելի լավ է ընտրություններն ավելի շուտ անցկացնել: Բացի այդ, ընտրությունները  զուգադիպվում են Թուրքիայի համար որոշակի նվիրական իրողությունների հետ:

Էրդողանը փորձառու քաղաքական գործիչ է, նա հասկանում է, թե ինչ է պետք ընտրողին, նրան հաջողվել է բավական լավ ամրացնել իր տեղը, որոշ չափով լավացնել տնտեսության վիճակը: Թուրքիան պատմության մեջ ամենաբարձր արտահանումն է ունեցել անցած տարի (ավելի քան 240 մլրդ դոլար): Դա նույնպես Էրդողանի առավելությունների թվում է: Հաջողվեց ծանրաբեռնել ձեռնարկությունները, և թեկուզ արժեզրկման առումով այնքան էլ լավ վիճակ չէ, նա ոչ ավանդական մեթոդներով պայքարում է դրա դեմ, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ճիշտ հակառակն է:

Բոլորը բարձրացնում են կենտրոնական բանկի տոկոսադրույքները, որպեսզի դժվարացնեն վարկեր ստանալը, դա էլ հանգեցնում է տեմպերի անկմանը, և արժեզրկումը դանդաղում է: Դա մի մեթոդ է, որից օգտվում  են նաև Ռուսաստանի բանկի տնտեսագետները: Իսկ Էրդողանը ոչ ավանդական մոտեցում է ցուցաբերում. նա իջեցնում է տոկոսադրույքները, արդեն 3-4 ղեկավարների է հեռացրել, որոնք հրաժարվել են առաջանալ այդ ուղիով, բայց հասել է նրան, որ  տոկոսադրույքները իջեցրել են մինչև 14 տոկոս: Այո, դա բավական բարձր տոկոս է, այդուհանդերձ հաջողվել է չդադարեցնել տնտեսության աճը:

Նվազել է գործազրկությունն անգամ երիտասարդության շրջանում: Այդ ամենն ընդհանուր առմամբ ամրապնդում է նրա խարիզման, այդ ամենը ազդեցություն է ունենում: Նա փաստացի դեմ գնաց արևմտյան տնտեսագիտության բոլոր օրենքներին, նա սկսեց ցածր տոկոսներով վարկեր տալ փոքր և միջին ձեռնարկություններին, համապատասխանաբար մեծացան զբաղվածությունը, արտադրությունը և արտահանումը: Նա ընտրեց այդ ուղին և առայժմ  շահում է, թեպետ և չափազանց ծանր գնով: Եվ դա նրա քաղաքականության տարրերից մեկն է:

Պետք է նշել նաև նրա աջակցությունը Ադրբեջանին: Առանց Թուրքիայի Ադրբեջանը չէր հասնի այն հաղթանակին, որին հասավ: Հայաստանն իրականում լրջորեն տուժեց այդ իրադարձություններից, տարածքներ կորցրեց: Երևանը փաստացի զրկեց Ղարաբաղին իր աջակցությունից, իրական օգնությունն այդպես էլ չհատեց սահմանը, միայն ինչ-որ թվով կամավորներ էին կռվում Ղարաբաղի կողմից: Մոտ չթողեցին որևէ մեկին այն գեներալներից, որոնք հաղթել էին առաջին պատերազմում: Դե թուրքական օժանդակությունն էլ շատ ակնառու էր. խոսքը նաև փառաբանված «Բայրաքթարների» մասին է, որոնց դեմն առնել  Հայաստանը չկարողացավ, թեպետ նրանք ունեին այն սարքավորումները, որոնցով մենք հաջողում էինք Սիրիայում: Բայց հայերը չկարողացան:

Դա ինչպե՞ս կազդի Արցախի և Հայաստանի հետ կապված իրավիճակի վրա:

Վիկտոր Նադեին-Ռաևսկի – Ընտրությունների ժամկետի փոփոխությունը հազիվ թե անդրադառնա Արցախի խնդրի վրա: Նրանք արդեն սկսել են օգուտ քաղել ուրիշ ուղիներից՝ օգտվելով այն հանգամանքից, որ ողջ Ռուսաստանը չափից ավելի է զբաղված Ուկրաինայում: Այդ ամբողջ պատմությունը հանքերի մասին, իբր էկոլոգների ցույցերը, որոնք այնտեղ ցույց են տալիս «Գորշ գայլերի» խորհրդանիշը՝ անգամ չամաչելով դրանից: Իրավիճակը ծայրահեղ լարված է ու ծանր: Ռուսաստանն առայժմ հանդուրժում է դա, ես չեմ որոշողը, բայց երբեմն օգտակար է նաև ուժ կիրառել, որպեսզի դադարեցվեն ոտնձգությունները մեր խաղաղապահների նկատմամբ: Դա արդեն անցնում է բոլոր սահմանները: Դա արդեն մեր իշխանություններին է վերաբերում: Ինչո՞վ են նրանք  առաջնորդվում տվյալ դեպքում, ինչո՞ւ չեն դադարեցնում այդ սադրանքները, ինչո՞ւ ուժ չի կիրառվում այսպես կոչված էկոլոգների նկատմամբ. հարցերը շատ են:

Էրդողանը շարունակում է լարել իրավիճակը Հունաստանի հետ սահմանին: Ի՞նչ կարելի է սպասել դրանից այդ հատվածում:

Վիկտոր Նադեին-Ռաևսկի – Հունական խաղաքարտը նույնպես լիովին գործում է թուրքական նացիոնալիզմի ոգով: Նրանք երբեք հույներին սիրով չեն վերաբերվել, ինչպես և հայերին: Եվ Էրդողանը դարձյալ դիմեց ոչ սովորական մեթոդի՝ ցեղասպանության սպառնալիքի: Նա հիշեցրեց Զմյուռնիայի կոտորածը, որ իրականացրեց թուրքական հեղափոխական բանակը Քեմալ Աթաթուրքի ղեկավարությամբ:

Տասնյակ հազարավոր հույներ են սրի քաշվել: Մինչև հիմա բոլորին են հայտնի կտրված գլուխներով հույների լուսանկարները: Ահա և նա հիշեցրեց, որ հարկ կլինի կրկնել դա, եթե հույները չհրաժարվեն իրենց դիրքերից:

Էրդողանը պահանջում է, որ հույները զիջեն կղզիների մի մասը, առնվազն  կրճատեն իրենց ջրային տարածքները այդ կղզիների շուրջը, համապատասխանաբար՝ օդային տարածքը, որտեղ օտարերկրյա ռազմական օդանավերի թռիչքն արգելված է: Ուստի առկա են թուրքերի մշտական սադրանքները, անընդհատ ներխուժում են հենց այդ օդային տարածքները, որպեսզի ցուցադրեն քամահրանքը հույների պահանջներին:

Թեպետ Հունաստանը ոչինչ չի խախտել, նա հենց այդպիսի օդային սահմաններ հաստատելու լիարժեք իրավունք ունի: 2 հազար կղզիներից միայն 3-ն են պատկանում թուրքերին: Դա մի գոտի է, որը կարող է փակել ողջ ծովային նավարկությունը, դրանից էլ խիստ ճնշումը Թուրքիայի վրա: Գուցեև բանը պատերազմով չավարտվի, բայց որոշ ռազմական գործողություններ Թուրքիայի կողմից կարող են լինել: Եվ Թուրքիայի հասարակայնությունը հավանություն կտա նման գործողություններին: Այդ երկրում նացիոնալիզմը չափազանց բարձր է և ուղղված է սահմանների ընդլայնմանն ու տարածաշրջանում թուրքական հավակնությունների իրացմանը:

Աղբյուրը՝ ИА Реалист

 

հարցազրույց Թուրքիա Հայաստան Հունաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին