f

Անկախ

Հովհաննես Գաբրիելյան․ «Դասախոսները սիրում են զբաղվել սպորտով և ունեն մրցումներին մասնակցելու ու պայքարելու ցանկություն»


Հունվարի 31-ից փետրվարի 3-ը  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի (ՀՈՒՄՖ) նախաձեռնությամբ անցկացվեցին  արդեն ավանդույթ դարձած,  սիրված և սպասված «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը։ 
Ուրախալի է, որ տարեցտարի մասնակիցների թվաքանակն ավելանում է և, միաժամանակ, բուհերի աշխատակիցների շրջանում մեծանում է խաղերի նկատմամբ հետաքրքրվածությունը։
Անկախի հետ զրույցում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն ամփոփում է «Դասախոսական գավաթը», խոսում տարվա ընթացքում սպասվող միջոցառումների մասին։  
- Պարոն Գաբրիելյան, «Դասախոսական գավաթ 2023»-ի առաջին փուլն աչքի ընկավ մասնակիցների հետաքրքրվածությամբ և ակտիվությամբ․ անցկացման ընթացքի, ընդգրկված մարզաձևերի մասին կխոսե՞ք։
-Խաղերը տևեցին 4 օր՝ անցնելով շատ արագ՝ հետաքրքիր պայքարում։  Ընդգրկված էր 5 մարզաձև, որոնք առավել տարածված և սիրված են դասախոսների, բուհերի աշխատակիցների շրջանում՝ արագ շախմատ, հրաձգություն, սեղանի թենիս, պարանի ձգում և ձգում հատակից (ուժային եռամարտի վարժություներից): Մրցումներն անցան բավական հետաքրքիր։ Փորձը ցույց է տալիս, որ մեր դասախոսներն, անկախ տարիքից, սիրում են զբաղվել սպորտով և ունեն մրցումներին մասնակցելու, մրցելու և պայքարելու ցանկություն։


-Բուհերի ներգրավվածության, դասախոսների ակտիվության մասին ի՞նչ կասեք։
-Ինչպես նշեցի, 5 մարզաձևի մրցումներում մասնակցեցին 15 բուհերի շուրջ 200 դասախոսներ և աշխատակիցներ։ Կարծում եմ, որ նման ակտիվությունն այս ժամանակահատվածի համար բավական լավ է։ Այս տարվա համար մրցակցության կազմակերպման տոնուսն ապահովված է․ մասնակիցները տարվա ընթացքում կսպասեն հաջորդ նմանատիպ մրցումներին։  Խոստացեել ենք, որ մայիսին կկազմակերպենք և կանցկացնենք նաև վոլոեյբոլի  առաջնություն։


-Այս անգամ ինչո՞վ հատկապես առանձնացան մրցումները։
-Այս տարի մրցումներն ավանդաբար անցան հետաքրքիր պայքարում։ Ուրախալի է, որ եթե նախկինում միայն ֆիզդաստիարակության ամբիոններն էին ներգարվված, հիմա բուհերից նաև այլ ամբիոննեևրի աշխատակիցներ, ռեկտորներ պրոռեկտորներ, դեկաններ են ներգրավվում խաղերեին,  ինչը շատ գովելի է։
Վոլեյբոլը, բադմինթոնը փետրվարյան փուլում չընդգրկեցինք, նպատակ ունենք խաղեր անցկացնել մայիսին։  Ինչպես գիտեք, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը խաղերի հիմնադիրն է և խաղերն անցկացնում է Ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ համատեղ, սակայն մենք խրախուսում ենք նաև  մյուս բուհերի ակտիվ մասնակցությունը։ Առաջարկել ենք,   որ այս անգամ վոլեյբոլի մրցաշարը կազմակերպի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկակական համալասրանը, իսկ բադմինթոնի մրցումները հնարավոր է անցկացնենք Երևանի պետական համալսարանում։


-Ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-2023 թվականը բավական հագեցած է լինելու․  3 տարվա դադարից հետո ֆինանասավորվելու է հանրապետական ուսանողական խաղերը։ Պետք է մասնակցենք 2021 թվականից  հետաձգված, Չինաստանում կայանալիք ամառային ունիվերսիադային։ Բավական ակտիվ աշխատանք է սպասվում ուսանողական սպորտում։

Հովհաննես Գաբրիելյան Սպորտ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա պետական տնտեսագիտական համալսարան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին