Հայաստանի կանանց շախմատի առաջնության գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը չի մասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը:
Այս մասին գրել է մարզուհին սոցհարթակում․
«Թեպետ լիովին պատրաստ էի մասնակցել իմ սիրելի մրցաշարին` Եվրոպայի անհատական առաջնությանը, սակայն բաց կթողնեմ այն: Ամեն ինչ նախապատրաստվել էր ԿԳՄՍՆ-ի և ֆեդերացիայի շնորհիվ, որոնց շնորհակալ եմ»
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը կկայանա մարտի 18-29-ը: Մարիա Գևորգյանը Հայաստանի շախմատի անհատական առաջնության 5-ակի չեմպիոն է: