ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ 2024թ. ընտրություններին մասնակցելու մասին որոշում կայացնել։
«Ես պարզապես պատրաստ չեմ անել դա»,- ասել է Բայդենը CNN-ի հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է իրեն խանգարում թեկնածությունն առաջադրելու որոշում կայացնել։
Մինչ այդ Բայդենն ասել էր, որ մտադիր է մասնակցել 2024թ. ընտրություններին եւ տարիքն իրեն չի անհանգստացնում, բայց հաստատ որոշում դեռ չկա։