f

Անկախ

Յուրաքանչյուր գործողություն իմ դեմ ես շուռ եմ տալիս թշնամու դեմ. Ալեքսանդր Լապշին


Եվ այսպես, եվրոպական ուղևորությունն ավարտվեց, որի նպատակը Արցախում Ադրբեջանի հանցագործությունների թեմայով Բրյուսելում, Ամստերդամում, Ստրասբուրգում և Փարիզում քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումներն էին: Շատ բան արվեց, նույնիսկ ավելի, քան կարող էի պատկերացնել: Միշտ էլ ասել եմ, որ եվրոպացիներն արդեն շատ են հոգնել հայ-ադրբեջանական խնդիրներից, անգամ ամենաարհեստավարժ հայ դիվանագետները  և սփյուռքի լոբբիստները միշտ չէ, որ կարողանում են  «թակել» անհրաժեշտ բրյուսելյան կաբինետների դռները: Բայց ինձ հաջողվում է:

Հրեա, իսրայելցի, լրագրող. ինչո՞ւ է նրա հետևից ընկել բաքվեցի դիկտատորը: Ահա գալիս ու պատմում եմ, թե ինչպես եմ ես, որ հեռու եմ Կովկասից ու ոչ մի կապ չունեմ Արցախի հետ, Ալիևի զոհը դարձել: Եվ հընթացս պատմում եմ նրանց իմ անձնական փորձը, այն, որ ալիևյան վարչակարգը ոչ միայն հայատյաց է, այլև հակասեմիթ ու առհասարակ քրեական: Պատմում են հայ գերիների մասին, որոնց խոշտանգում են ու սպանում, պատմում եմ Արցախի շրջափակման մասին: Ահա խնդրեմ Եվրադատարանի որոշումը իմ հարցով, ահա ՄԱԿ-ի Բաքվին դատապարտող բանաձևը իմ հարցի կապակցությամբ: Թաքցնելու բան չկա, եվրոպացիները, մեղմ ասած, շփոթված են: Եվ հակառուսական պատժամիջոցների  շրջանցումներին Ադրբեջանի մասնակցության մասին էլ եմ պատմում, թեպետ Բրյուսելում դա առանց ինձ էլ շատ լավ գիտեն:

Եվրոպացիներին մի բան է զարմացնում, թե ինչու իմ տեղում նստած չեն հակամարտության իրական զոհերը՝ հայերը: Ենթադրենք ադրբեջանցիները խոշտանգել են իսրայելցի հրեայի և դա ապացուցված է Եվրադատարանի որոշումով, առարկելու բան չկա, դա անվիճելի փաստ է: Հնարավոր է, որ Ադրբեջանում հակակրանք կա ազգությամբ հրեա անձանց նկատմամբ, թեպետ նրանք  հավատացնում են, թե լավ բարեկամ են Իսրայելի հետ: Բայց ինչո՞ւ իմ տեղում իրենք՝ հայերը չեն նստած՝ Ադրբեջանի զոհերը, ո՞ւր են այդ բոլոր գերիները, որոնց, ինչպես ինձ, տանջել են: Դա են հարցնում եվրոպացիները:

Ես նրանց առարկելու բան չունեմ, բացի մի բանից. հայերը գերի են իրենց ավանդական «աղբը տնից դուրս չհանելու» և «բողոքելը լավ բան չէ» մտածելակերպին: Զինվորին ծեծում ու խոտանգում էին Բաքվում, բռնաբարում էին, կախում էին ոտքերից ու հարվածում սեռական օրգաններին: Դրանք, ի դեպ, հայ գերիների իրական պատմություններ են: Բայց հայ զինվորը կլռի, նրան թվում է, որ այդ մասին պատմելը, առավել ևս Եվրոպայում, անհարմար է, ամոթ է, ճիշտ չէ: Նա կվերադառնա իր գյուղը և մնացած կյանքը կապրի վախի մեջ՝ գիշերները վեր թռչելով սոսկալի հիշողություններից:

Եվրախորհրդարանի մի պատգամավոր, նախապես ներողություն խնդրելով, ինձ հարցրեց, թե արդյոք ես էլ Ադրբեջանում բռնաբարության զոհ եմ դարձել: Պատասխանեցի՝ ցավոք ոչ: Նա զարմացած ինձ է նայում. «Դուք կատակո՞ւմ եք, ինչո՞ւ ցավոք»: Ես պատասխանում եմ, որ եթե բռնաբարեին, ապա ես այդ պատմությունը կտարածեի աշխարհով մեկ, որ Ադրբեջանում կտտանքների են ենթարկում ու բռնաբարում են հրեաներին՝ Օսվենցիմի կալանավորների սերունդներին: Հիշում եմ՝ պատգամավորը քմծիծաղ տվեց, թե իմ սև հումորին կարելի է նախանձել: Ի պատասխան ասացի, որ դա բնավ էլ հումոր չէ, յուրաքանչյուր գործողություն իմ դեմ ես շուռ եմ տալիս թշնամու դեմ: Եվ հայերն էլ պետք է զինվեն այդ սկզբունքով, ոչ թե նստեն ու լռեն:

Աշխարհում Եվրոպա հայ-ադրբեջանական հակամարտություն հայ գերիներ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին