f

Անկախ

Նախագիծ. հանրային քննարկման է դրվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որով սահմանվել են կրթության ոլորտում պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները՝ ներկայացնելով դրանց կապը պետական և մասնավոր կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ:

Դրանք կյանքի կոչելու նպատակով մշակվել է օրենքից բխող գործողությունների ծրագիր, որում մեկտեղվել են կրթության առանձին ոլորտների համար նախատեսվող գործողությունները՝ իրենց արդյունքային ցուցանիշներով ու վերջնական թիրախներով։

Նախագծով մինչև 2030 թվականը կրթության բոլոր մակարդակների համար նախատեսվող գործողություններն իրականացվելու են փոխկապակցված՝ հետևյալ երեք ռազմավարական ուղղություններով.

համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում. կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող որակյալ ու արդյունավետ կրթական ծառայությունները՝ ՀՀ ողջ տարածքում,

կրթության արդյունավետության բարձրացում. այն կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) օպտիմալ տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում՝ հիմնված կրթական համակարգի սոցիալական արդարության ապահովման սկզբունքի վրա,

կրթական ծառայությունների միջազգայնացում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում ՀՀ կրթական համակարգի բովանդակային ինտեգրման և արտահանման վրա՝ նպաստելով ներքին կրթական ռեսուրսների առաջնահերթ զարգացմանը՝ փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։

Ըստ ոլորտների սահմանվել են հետևյալ նպատակները՝

Նախադպրոցական կրթություն

Նախադպրոցական կրթության ոլորտում բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացում ու հզորացում:

Նախադպրոցական կրթության կառավարման և ֆինանսավորման ծախսարդյունավետության ապահովում՝ այդ թվում մասնավոր ոլորտի ծառայությունների զարգացման միջոցով:

0-5 տարեկան երեխաների բոլոր խմբերի համար նախադպրոցական ծառայությունների ծածկույթի ամբողջական ապահովում գյուղական և քաղաքային համայնքներում:

Հանրակրթություն

Հանրակրթության ոլորտում բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացում և հզորացում, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացում:

Հանրակրթական ծրագրերի բազմազանության և հասանելիության ապահովում՝ ծառայությունների հասցեական տեղաբաշխման և տրամադրման միջոցով:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած և արդիական սովորելու միջավայրի և ռեսուրսների ապահովում:

Հանրակրթական հաստատությունների ծախսարդյունավետ կառավարման և ֆինանսավորման մոդելների ներդնում:

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

Նախնական և միջին մասնագիտական կրթության բովանդակության և մասնագիտական ներուժի արդիականացում ու հզորացում՝ աշխատաշուկայի և ժամանակից մասնագիտական պահանջներին համահունչ:

Նախնական և միջին մասնագիտական կրթության ընդլայնում և մատչելի, ներառական, անվտանգ միջավայրի զարգացում ու հասանելիության ապահովում բնակչության բոլոր խմբերի համար:

Ոչ ֆորմալ կրթություն

Ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմների ներդնում, մեծահասակների և երիտասարդների հարատև ուսումնառության և մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջավայրի ու պայմանների ապահովում:

Բարձրագույն կրթություն

Բարձրագույն կրթության ոլորտում համընդհանուր հասանելի և մատչելի սովորողակենտրոն հանրակրթական միջավայրի ստեղծում:

Բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացում:

Բարձրագույն կրթության միջազգայնացում:

Սփյուռք

Նպաստել հայոց լեզվի տարածմանը, գիտական արտադրանքի ներկայացմանը և հայկական մշակույթի հանրահռչակմանը օտար երկրներում. Սփյուռքի ներուժի օգտագործմամբ՝ օտար պետությունների և Հայաստանի գիտական շրջանակների  միջև կապերի ամրապնդման արդյունավետ մեխանիզմների ներդրում:

Նշենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որպես օրենսդրական պահանջ, ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի գործողությունների ծրագիրը։ Նախագծի ընդունումը, որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ներկայացնող փաստաթուղթ, ամրագրված է նաև մի շարք միջազգային համագործակցության փաստաթղթերում:

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակների աջակցությամբ։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 23-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին