f

Անկախ

Ոտքի վրա գրված, հում փաստաթուղթ է․ փորձագետը՝ դպրոցի կառավարման խորհրդի անդամների և մանկավարժների բարեվարքության կանոնների մասին


Ինչպիսի՞ վարք պետք է դրսևորեն դպրոցների կառավարման խորհուրդների անդամները, ինչպիսի՞ն պետք է լինեն մանկավարժ-աշակերտ, մանկավարժ-մանկավարժ և մանկավարժ-ծնող հարաբերությունները․ ԿԳՄՍ նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել բարեվարքության կանոններ, որոնք կոչված են կանոնակարգելու հարաբերությունները նշված ոլորտներում։

Փաստաթուղթը կոչված է կանոնակարգելու հարաբերությունների այն ոլորտը, որն իրավական կարգավորման չի ենթարկվում և բարոյական նորմերով պետք է կարգավորվի։ 

Փաստաթղթի համաձայն, օրինակ՝  մանկավարժները պետք է քաղաքական չեզոքություն դրսևորեն դպրոցում, չպետք է քննադատեն իրենց գործընկերներին այլ անձանց ներկայությամբ, քննադատությունը պետք է լինի ոչ վիրավորական շեշտադրմամբ, մանկավարժ-ծնող հարաբերությունները չպետք է անդրադառնան աշակերտի գնահատականի վրա, իսկ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները պետք է կառուցված լինեն փոխադարձ հարգանքի վրա։ 

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ բարեվարքության կանոնների ընդունման և կիրարկման արդյունքում կունենանք ուսուցչի դերի և հեղինակության բարձրացում, իսկ երկարաժամկետ առումով՝ օրինապահ հասարակության ձևավորում։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ բարեվարքության կանոններ ունենալն օրենսդրական պահանջ է, այդ փաստաթուղթը պետք է լինի, բայց դրանից մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք։

Կրթության փորձագետը նշում է, որ նման փաստաթուղթն ընդամենն անհրաժեշտ է, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավոր լինի հղում կատարել այդ նորմերին։ 

«Հայաստանում  փաստաթղթերով հարցեր լուծելն անհնար է, դրա համար պետք է կամք, օրինակ և հետևողականություն։ Պետք են մարդիկ, որոնք կհետևեն, որ այդ ամեն ինչն իրականացվի։ Նման մարդիկ  մենք չունենք այսօր։ Փաստաթուղթն ընդունվում է, այն տեղ հասցնող, տեղում կիրառող չկա, սա է մեր ամենամեծ խնդիրը»,- ասում է Խաչատրյանը։

Անդրադառնալով հանրային քննարկման ներկայացրած «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանելու մասին» նախագծի դրական և բացասական կողմերին՝ Խաչատրյանն ասում է նման փաստաթուղթ նախկինում երկու անգամ հանրային ասպարեզ բերվել է, բայց ոչ մեկը չի ընդունվել։ 

«Նախորդի հետ համեմատելիս կարող եմ ասել, որ այն շատ ավելի լավն էր, ավելի մշակված էր, զգացվում էր, որ ավելի երկարատև ու թիմային  աշխատանքի արդյունք է։ Սա կարծես ոտքի վրա գրված փաստաթուղթ է՝ ըստ ամենայնի ինչ-որ լեզվից  է թարգմանված է և շատ վատ հայերենով է գրված։ Զարմանալի է, որ նախարարությունը այսպիսի փաստաթղթերը չի խմբագրում։ Ամեն դեպքում կարևոր է, որ կրթության նախարարության փաստաթղթերը լեզվական առումով որակյալ լինեն»,- ասում է նա։

Կրթության փորձագետը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ նախորդ փաստաթուղթը լրամշակումից հետո հանրային քննարկման չի դրվել, այլ նորն է մշակվել։  

Անդրադառնալով բովանդակային կողմին՝ Խաչատրյանն ասում է, որ ավելի ճիշտ կլիներ, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամների վարքականոնն առանձին փաստաթուղթ լիներ։ «Ինձ համար անհասկանալի է, թե  ինչու է կառավարման խորհրդի անդամների վարքականոնը և մանկավարժական աշխատողների բարեվարքությունը մի կարգով ներկայացված։ Կարծում եմ, որ խորհրդի անդամների համար կարելի էր առանձին կարգ մշակել, որովհետև, ամեն դեպքում,  խորհրդի անդամն ու մանկավարժական աշխատողը նույն բանը չեն»,- ասում է նա՝ առաջարկելով մեկ փաստաթղթում ամփոփել դպրոցի վարչական աշխատողների և մանկավարժների վարքականոնը, ինչն ավելի տրամաբանական կլինի։

Խոսելով փաստաթղթի թերություններից՝ Խաչատրյանն ասում է, որ այն նաև շատ խառն է գրված։ Օրինակ՝ կառավարման խորհրդի անդամների վարքականոնը կարդալիս տեսնում ենք, որ կետերից մեկը դպրոցի ղեկավարությանն է առնչվում։ Փաստաթղթի 8-րդ կետը սահմանում է․  «Դպրոցի ղեկավարությունն  իրավունք չունի ուսուցչից պահանջելու կամ սեփական նախաձեռնությամբ՝ առանց ուսուցչի գիտության, հավաքելու նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, եթե դա ուղղակիորեն չի առնչվում վերջինիս կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարմանը»:

«Դպրոցի ղեկավարություն ասելով հասկանում ենք տնօրեն, փոխտնօրեն, ի՞նչ գործ ունի հոգաբարձուների խորհրդի անդամների հատվածում տնօրենին վերաբերող կետ,- ասում է Խաչատրյանը։- Ընդ որում, այս նախադասության ձևակերպումն անհաջող է արված։ Ինչպես է որոշվելու՝ որ տեղեկությունն է առնչվում ուսուցչի աշխատանքային  պարտականությունների  կատարմանը, որը՝ ոչ»։

Խաչատրյանը բացթողում է համարում այն, որ փաստաթղթում խոսք չկա դպրոցների կուսակցականացվածության մասին, ինչը մեծագույն խնդիր է։ Փաստաթղթի հեղինակները սահմանափակվել են ամրագրելով, որ մանկավարժները դպրոցում պետք է քաղաքական չեզոքություն դրսևորեն։ 

Կան նաև տեխնիկական բացթողումներ։ Օրինակ՝ ուսուցչից պահանջվում է պահպանել Հանրակրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը՝ նույն փաստաթղթում չհստակեցնելով, թե որն է այդ պահանջը։ «Ստացվում է, որ ուսուցիչը պետք է նաև «Հանրակրթության մասին»  օրենքը նայի, որպեսզի հասկանա, թե ինչ է իրենից պահանջվում»,- ասում է Խաչատրյանը։

Փորձագետի խոսքով՝ հանրային քննարկման ներկայացված փաստաթուղթը բավականին հում է։ «Այն, որ այս տեսակի փաստաթութը հռչակագրի նման պետք է  լինի, նորմալ է, բոլորս էլ  գիտենք, որ այստեղ գրվելու են իդեալական, չափազանց պարզ բաներ, բայց, բնականաբար,  իրական կյանքը շատ ավելի խճճված է»,- ասում է Խաչատրյանը՝ փաստաթղթի հեղինակներին կոչ անելով օգտվել նախկինում մշակված բարեվարքության կանոններից, որն ավելի ամբողջական ու մշակված էր։

Խաչատրյանը նաև նշում է, որ վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարությունը գրեթե ամեն օր փաստաթղթեր է ներկայացնում հանրային քննարկման։ «Այս արագ մշակման հետևանքով էլ  նման անորակ փաստաթղթեր են մեզ հասնում։ Երբեմն զգում ես, որ այն ոչ ոք չի կարդացել, անգամ հեղինակը  գրելուց հետո չի կարդացել, չկա որևէ խմբագրում և սրբագրում։ Սա առաջին փաստաթուղթը չէ, որ այս խնդիրը ունի»,- ասում է նա՝ հավելելով, որ հանրային քննարկման ներկայացվող ամեն փաստաթուղթ մի քանի պաշտոնյա, այդ թվում գոնե փոխնախարարը, եթե ոչ նախարարը,  պետք է կարդա մինչ հանրությանը ներկայացնելը։ 



 

Սերոբ Խաչատրյան կրթություն դպրոց Բարեվարքություն խմբագրի ընտրանի մանկավարժ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին