f

Անկախ

Բարեղամ Հարությունյան․ «Երկար եմ պայքարել այս մեդալի համար»


Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացած Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնությունում որոշվեցին  չեմպիոնները:
Տղամարդկանց առաջնությանն այս տարի մասնակցում էր 95 մարզիկ։ 48 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և կարիերայում առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճեց Բարեղամ Հարությունյանը։ 
Անկախի հետ զրույցում Բարեղամը խոսում է նախապատրաստական մարզումների և նվաճած մեդալի կարևորության մասին։


-Շնորհավորում ենք Հայաստանում առաջինը ճանաչվելու կապակցությամբ, ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Հայաստանի առաջնությանը բավական լավ նախապատրաստական շրջան  էի անցել, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես՛պատրաստվելով։ Այն կարևոր ստուգատես է, քանի որ զբաղեցրած հորիզոնականով  է որոշվում  մարզիկի հետագա անելիքները։ Այդ առումով կար նաև որոշակի լարվածություն։ 
Մարզումներն անցկացրել ենք Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում, մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հավելյալ պարապմունքներ եմ անցկացրել նաև տանը։ Շեշտը դրել էինք  հաղթանակի վրա։ Լավ մարզավիճակում էի գտնվում, տրամադրված էի մարտական և հաղթական։ 


 

-Առաջնության ընթացքի, Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Առաջնությունն անցավ հետաքրքիր և դիտարժան պայքարում։ Բոլոր մարզիկներն էլ լավ էին պատրաստվել։ Կառանձնացնեմ եզրափակիչ մենամարտը, որտեղ մրցեցի Սեյրան Վարդանյանի հետ։ Հետաքրքիր դիմակայություն ստացվեց։ Սեյրանը բավական լավ մարզիկ է։ Երբեք չեմ թերագնահատում մրցակցիս ուժերն ու հնարավորությունները։


-Ի՞նչ տվեց Ձեզ չեմպիոնությունը Հայաստանի առաջնությունում։
-Հաղթանակն ինձ համար անչափ կարևոր էր և շատ սպասված։ Բավական երկար  ժամանակ պայքարել եմ այս մեդալի համար՝ ջանք ու եռանդ չխնայելով։ Ուրախ եմ, որ հաղթեցի, չեմպիոնությամբ կորոշվեն նաև հետագա անելիքներս։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վերսկսել եմ մարզումներս, մինչև փետրվարի 10-17-ը մարզումներ ենք անցկացնելու «Օլիմպավանում»։ 18-ին մեկնում ենք Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջիայի միջազգային մրցաշարին։ Տարվա ընթացքում ևս կլինեն շատ կարևոր մրցաշարեր․ հուսամ՝ տարվա  հաջող մեկնարկը  շարունակական կլինի նաև գալիք մրցաշարերում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայասատանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իմ մարզիչներ Կարեն Աղամալյանին, Արման Հարությունյանին, Ռոբերտ Պետրոսյանին և բոլոր նրանց, որոնք իմ կողքին են, քաջալերում են և հավատում իմ հաղթանակին։

բռնցքամարտ Սպորտ Հայաստանի առաջնություն չեմպիոն հարցազրույց խմբագրի ընտրանի Բարեղամ Հարությունյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին