f

Անկախ

Կանխիկացրել են 16,4 մլն եվրո վարկ, բայց նպատակային չեն օգտագործել. ՎԶԵԲ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցիների կոռուպցիոն մեխանիզմների գործով


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հետաքննություն է սկսել եվրոպական ֆինանսական այս կառույցում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարի անօրինական գործողությունների հետ կապված խարդախության և կոռուպցիայի գործով, հայտնում է haqqin.az-ն։

ՎԶԵԲ-ի երկու ադրբեջանցի վարկառուի՝ GemZA Group և համապատասխանաբար H&M AGRO ընկերությունները գլխավորող Զամին Ալիևի և Քանան Ռասուլովի կողմից փաստաթղթերի բազմաթիվ կեղծման մասին փաստերը փոխանցվել են Լոնդոնում ՎԶԵԲ-ի կենտրոնակայանի քննչական բաժին: Գործը շինծու շինթույլտվությունների, կեղծ բանկային քաղվածքների, հաճախորդների հետ իրականում գոյություն չունեցող առուվաճառքի արհեստական ուռճացման ֆիկտիվ պայմանագրերի և այլնի մասին է:

Պարզվել է, որ երկու վարկառուն էլ ՎԶԵԲ-ից ստացված վարկային միջոցները նպատակային չեն օգտագործել։ Այսպես, GemZA Group-ի սեփականատեր Զամին Ալիևը կանխիկացրել է 14 մլն եվրո, իսկ H&M AGRO-ի սեփականատեր Քանան Ռասուլովը կանխիկացրել է 2,4 մլն դոլար ստացված վարկային միջոցները։ Միաժամանակ, երկու ադրբեջանցի գործարարներն էլ հաջողությամբ խուսափել են բոլոր հարկային պարտավորություններից։

Սակայն հետաքննության գլխավոր մեղադրյալները ոչ թե Ալիևն ու Ռասուլովն են, այլ ՎԶԵԲ-ի կենտրոնակայանում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ասիֆ Մահմուդովը, որը, ըստ էության, այս ֆինանսական բուրգի «հովանավորն է եղել»։

ՎԶԵԲ-ի աուդիտորների տրամադրության տակ են հայտնվել փաստերը, որոնց համաձայն՝ Մահմուդովը համակարգված կերպով կաշառք էր ստանում, նախաձեռնում «պայմանագրային» մրցույթներ, անձամբ մասնակցում փաստաթղթերի կեղծմանը, գերագնահատում վարկառուների գրավադրված գույքը և այլ խարդախություններով զբաղվում։ ՎԶԵԲ-ի շտաբի տվյալներով՝ այս հետաքննության փաստերը շուտով կփոխանցվեն Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը և հարկային ծառայությանը։


 

ՎԶԵԲ Ադրբեջան Աշխարհում

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին