f

Անկախ

Չորս եղբայրները՝ Թուրքիան, Պակիստանը, Իսրայելն ու Ադրբեջանը աշխարհի քարտեզից կջնջեն Հայաստանի անունը․ Ֆաշիզմի դրսևորում Լոս-Անջելեսում


Լոս Անջելեսի Ուիլշիր Պողոտայում գտնվող Միացյալ Նահանգների ֆեդերալ շենքի մոտ ԱՅՖ-ը թույլատրված ցույց էր կազմակերպել հունվարի 31-ին՝ Արցախում բլոկադայի մեջ հայտնված հայ ժողովրդին իր աջակցությունը հայտնելու համար։

Մոտ 350-400 երթի մասնակիցները  գրեթե երկու կիլոմետր քայլերթով իրենց սոլիդարությունն են հայտնել Արցախի ժողովրդին։ Ցույցի կազմակերպիչներն առաջնորդեցին այն Վեսթվուդում գտնվող Ադրբեջանի հյուպատոսարան։ Հյուպատոսարանի մոտ ելույթներ տեղի ունեցան, կոչեր հնչեցին, որ Ադրբեջանը պարտավոր է բացել Բերձորի միջանցքը։

Ցույցին միացել էին նաև Armenian National Asocciation-ի անդամներն ու ղեկավար Դոնալդ Վիլսոն Բուշը, որը Անկախի հետ զրույցում պատմեց, որ անմիջապես տեղ հասնելուն պես, ակցիայի մասնակիցները ակնատես եղան նույն չափով տպված պոստերների, որոնք փակցված էին Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ գտնվող փողոցային լույսերի սյուների վրա և շարունակվում էին նաև դիմացի փողոցում, որով երթն էին իրականացնում ակցիայի մասնակիցները։

Տասնյակ փակցված պոստերների վրա նույն բովանդակությամբ տեքստ էր․<<Չորս եղբայրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը և Իսրայելը կջնջեն Հայաստանը քարտեզի վրայից, Աստծո կամքով։Հետաքրքիր է, որ այդ երկրներում կրոնական պատկանելության նշանները ևս նշված էին։ Վիլսոն Բուշը նշեց, որ ակնհայտ է, որ այդ պոստերները նախապես ու հատուկ մտայնությամբ փակցվել էին երթն անցկացնելու տարածքում, որպեսզի հայերին ահաբեկեն և ֆիզիկական ցավ պատճառեն։

Բուշն անմիջապես կապ է հաստատել Լոս ԱՆջելեսի քաղաքապետարանի, գրասենյակի հետ և մյուս առաջնորդների հետ պահանջել է պաշտոնական արձագանք քաղաքապետԿարեն Բոսսից՝ դատապարտելու համար ատելության խոսքի նման դրսևորումները Լոս Անջելեսում։

Ընդամենը երկու օր անց Լոս Անջելեսի քաղաքապետ Բոսսն իր թվիթերյան էջում՝ երկուշաբթի առավոտյան, հրապարակում է արել գրելով․՛՛Լոս Անջելեսում կամ որևէ այլ տեղ հակահայկական ատելության դրսևորուման համար տեղ չկա՛՛։

Անկախի հետ զրույցում Դոնալդ Վիլսոն Բուշը նշեց, որ անշուշտ տխրել էր տեսնելով նման պոստերները, սակայն ամենևին զարմացած չէր։

<< Ես տխրեցի, բայց բացարձակ զարմացած չեմ տեսնելով նման բովանդակությամբ պոստերներ, որոնք իմ հայկական ընտնիքի ու ընկերների դեմ են ուղղված։ Ադրբեջանցիները դեռևս վաղ մանկական տարիքից դաստիարակվում են ատել, արժեզրկել ու արհամարհել հայի կյանքը։ Նրանք պետք է ամաչեն իրենց այս պահվածքի համար ու պետք է  ձգտեն խաղաղ գոյակցել խաղաղասեր հայերի հետ>>,-ասաց Բուշը։

Վերջինս հավելեց, որ երթի ավարտից հետո Հայաստանը աշխարհի քարտեզի վրայից ջնջելու մասին նույն պոստերներ գտնվել էին նաև Բեվերլի Հիլսի փողոցների լապտերների սյուներին փակցված։

ANA-ի ղեկավարը ԱՆկախին տեղեկացրեց նաև, որ ատելության խոսքի տարածման այս միջադեպքով Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Դոնալդ Վիլսոն Բուշ Արցախի շրջափակում Բողոքի ակցիա Լոս Անջելես Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին